Oct 12, 2013 15:06
Փողոցները փակ են, մեքենաներ չեն անցնում:
- Քաղաքացիենրը չհավաքվեն մայթերին, թող անցնեն փողոց. Հիշեցնում եմ` մայթերը ազատ պիտի թողնել ղեկավարության համար: Ոստիկաններին խնդրում եմ ապահովել, որ մայթերը ազատ մնան,-քաղաքապետարանի շրջակայքում թնդում է ձայնը բարձրախոսով, դպրոցական երեխաներ են, քաղաքցիներ, որ ուզում են անպայման ինչը ոնց նայել, առանձնապես չկային: Գոնե այդ պահին: Ու երկու սայլակ:
Ես իջնում եմ մայթից փողոց: Ուղղակի, փողոցը պիտի անցնեմ, թե չէ մտադիր էլ չեմ ղեկավարների տեղը զբաղեցնել: Հաջողեցնում եմ իջնել դեղին գծերին ու որերորդ անգամ մտածում` ծայրահեղությունների քաղաք է. Մի ժամանակ մայթերը հարմարեցրած չէին սնվասայլակներին, հիմա ոտքով իջնելու տեղ չեն թողել: Կամ, կամ: Այս միտքը հիմնականում ձմռանն եմ մտածում, երբ վախենում եմ թեքահարթակով սղղալ ու դեմ առնել որևէ անպարկեշտ մեքենայի:
Փողոցները «մաքուր» են: Հիմնականում նրանք են, ովքեր գնում են տոնին մասնակցեն, սպիտակ, սրտին ուղեկից շապիկներից է երևում: Ըհը, երկու հեծանվորդ` պլպլան ատլասե շորերով, ցուցադրաբար կողքերը նայելով, որովհետև ձեռքերը խաչել են կրծքներին, միայն ոտքերով եմ քշում: Խնդալու են:
Փողոցում բարձրախոսերից երաժշտություն է հոսում: Երգ: Բայց լավ չեն երգում, ոնց որ արտասանեն: Խանութներից վաճառողուհիները դուրս են նայում կայծկլտուն աչքերով: Շրջվում եմ հայացքների ուղղությամբ: Չէ, մարդ չկա, բարձրախոսներ են: Քիչ հետո երգը փոխվում է, տաշիոտ երգ է, բառերը լավ չհիշեցի.
Աղջիկները քայլում են շորորալով
Տղաները` հետևներից վազելով
Սա է պատմությունը մեր քաղաքի...
Պատմությունը քաղաքի:
Հոգնեցի շրջելով արդեն:
Մտնում եմ այգի: Մի տղամարդ է նստած, կողքը մի դդում, մի քիչ սերկևիլ դրած: Վաճառում է: Դեմքը շատ տանջված չէ: Հանգիստ դեմք է: Տոնին անտարբեր, մաքուր հագնված, իր համար... Հատակում չէ հաստատ, բայց կողքի միրգն էլ քանակ չէ. մի հինգ կգ սերկևիլ, մի դդում...
Տոն օրով:
Պատմությունը քաղաքի...
Մնացածն ասել եմ: Մտածեցի` սա էլ պատմեմ:
սերկևիլ-նուռ,
քարկտիկ,
Էրմենի,
Օպերացիա Թմբուկ,
play-off,
Понедельник начинается в субботу