Կոմիտաս...

Sep 26, 2013 13:01

Կոմիտասը մեր խիղճն է, մեր պատմությունը, մեր մշակույթը ու մեր... դավաճանությունը: Կարողացավ ու չվախեցավ զատվել, իրենը մաքրել, բյուրեղացնել, ներկայացնել ինչպես որ կա.. .  ու ոչ` «ուրիշների նման ու հետ»...
Գնահատվեց ու դրա համար գլխատվեց... Ու մենք նրան դավաճանեցինք, թողնելով Գերմանիայում...

Մենք մեր հայութենականությունը գտանք, ցույց տվեցինք, արյունների միջից ձեռնեձեռք փրկելով... ու պահ տվեցինք եվրոպաների ու այլ օտարների հոգեբուժարաններում...

Մենք սա ենք ապրում հիմա ևս:  Կոմիտասը մեր երակներով հոսող արյունն ու դասն է. Սովորենք: Իմանանք: Քավվենք... 

ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, Հայրենիք, Եկեղեցի, Խոստովանություն, Սուրբ Ծնունդ, Մեծեր ու Փոքրեր, Ջավախք, ՏՈՒՆ, հայ ազգ, Երաժշտություն

Previous post Next post
Up