Sep 18, 2013 17:23
Վերջերս լրիվ պատահաբար կորեական սերիալ ընկավ ձեռքս, մտածեցի` նայեմ, թե ինչ է քարոզում Կորեան: Ուսանողների մասին էր: Դե` հնդկականների նման պարզամտություն կար, էդ հեչ:
Կարևորը` ֆիլմն ասում էր, որ կա կորեացու կերպար, ում նմանությամբ ձգտում են դաստիարակել իրենց հեռուստադիտողին:
Ընտանիք, որ իր կտուրի տակ սիրով ընդունեց անտուն մնացածներին:
Կրթության գովք, բայց որը ավելին չէր, քան նպատակին հասնելու, բարության, մարդասիրության գովքը:
Զուսպ տղամարդիկ, որ սակայն ամենևին անտարբեր չէին իրենց կանանց նկատմամբ:
Հարսին մոր նման սիրող սկեսուր:
Երեխաների` կյանքի նպատակի ընտրության ազատություն տալու ու ուղղորդելու գաղափարը:
Ասելիքի թեթևությունը:
Իդեալական զույգի պատկերը` իրար նման: Կամ տարբեր իրարից` իդեալական` իրար լրացնելու պահով, որովհետև ընտանիքը մի ամբողջություն էր ներկայացվում:
Ու էլի բաներ, ասես հայկական հին երազից:
Ինչ ասեմ:
Նախանձեցի:
日本,
ֆիլմ-film-фильм