Մթում, թե խավարում պարողը ֆիլմը, է՞՞՞ Այսքան տարի անցավ, մի անգամ եմ նայել, ու այդպես էլ չսիրվեց:
Ավելին՝ ապուշագույն ֆիլմ, մի միակ արժեքի անհասկանալի եղանակով մատուցմամբ, սեփականին ուրիշի կյանքի գնով հասնելու "հուզիչ" "արդարացումով" ... Կասեի՝ անիմաստ ֆիլմ, եթե նույն գաղափարը չկրեր ու չբերեր, ինչ բերում է իր հետ եհովականությունը՝ սիրեք ինձ ու ես կզոհեմ ուրիշին հանուն այդ սիրո... Ճղճիմ պրագմատիզմ՝ լացով ողողած, որ չհասկացվի, թե ինչքան հակամարդկային է ասելիքը:
Մի ասեք, թե՝ հանուն երեխայի...
Հանուն երեխայի-ն միլիոն այլ ու այլ ձևեր կան ասելու:
Ուզում եք մեկը ՞՞՞
Նայեք Փելեշյանի ԿՅԱՆՔԸ: Գեղեցկագույն ֆիլմ, մի աշխարհ սեր ու ասելիք, առանց մի հյուլե ավելորդության:
Click to view
Հ.Գ.-Ասացի, այ վերջապես կազատվեմ երևի այդ ֆիլմի քանդող նստվածքից: