Aug 17, 2013 08:35
Մենուայի մասին մի բան ասեմ:
Ինձ զարմացրեց, որ մենուայի վրա խնդացողներն անգամ հանկարծ որոշեցին պատիվ պահանջել, թե` ինչի եք իրեն տենց բան ասում, եսիմ ինչ... Նույնիսկ սկսեցին ցավել իր համար:
Նախ` տղայական բաների ես չէի խառնվի. տղա է, տարին բոլոր կարող է հայհոյանք էլ լսել, կռիվ էլ անել... Կարծեմ:
Դե` չեմ խառնվում:
Բայց ասեմ` «բայց խի տենց, է՞՞՞ մարդ է, եսիմ ինչ...»:
Այ սա չեմ սիրում, լուրջ: Ոչ ծեծել են, ոչ սպանել են, ոչ ջարդել են, ոչ էլ, համոզված եմ` կոդրվել է: Ինչ են արել, կովի տղա են ասել:
Չէ՞՞՞՞
Մանրամասներին հեչ տեղյակ չեմ, բայց.
մենուաների նմանների պատճառով Փոքր շուկայի սպանդ լինի, լֆիկ լինի, նարեկսարգսյան լինի, լիսկա լինի, կառավարություն լինի.... պոռնո լինի,...այլ այլանդակություն լինի` ծաղկում է և փթթում: մենուաների պատճառով ես ստիպված եմ ոչ թե վայլելել սկզբունքներս, այլ կռիվ տալ.
Մնալ փոքրամասնություն, լսելի չլինել...
մենուաների պատճառով անուղեղ հեղհեղուկ մասսան, որ դեռ իրավունք ուներ սառել որպես բյուրեղ, գնահատականների ու սկզբունքների ու արժեքների բյուրեղ, մեկ մենուաներ է հայհոյում, մեկ մենուաներ է մեծարում, ... մենուաների մատուցածը սկսում է հալած ու սովոր յուղի տեղ ընդունել:
Սկսում է չջոկել ողնաշարն ինչ է, շողուլն ինչ է, քայլը որն է, հետո ինչ կլինի.... կլլում է սև մածունն ու ասում` կյանքն է, էլի:
մենուաների պատճառով ես հոգնում եմ մարդկանցից ու երազում մարդու մասին. դառնում եմ մենակ ու անօգնական... մնացած, պագոնավոր մենուաների դեմ:
Դեմ: Միջից լինի էդ պայքարը, կողքից, բաց թե գաղտնի... Հոգնում եմ:
Իսկ ես ախր դեռ սիրել գիտեմ մարդկանց... Հաստատ: Իմ թեությունը օբյեկտիվ լինելն է...խոստովանեմ, թե չէ:
Պետք էր խառնվել, երբ «սկզբունքի» համար երիտասարդներին, բժիշկներին, ու եսիմ էլ ում էին ծեծում... Ու չմոռանալ: Ստեղ դեմոկրատիա խաղալ պետք չէ: Դեդուկցիայի պահ կա` չես ուզում դատվել, մի դատի, հա՞՞՞
Ճ
Բայց չդատելն էլ դատել է, սա էլ պիտի հիշել. մենուա չդատելը ուրիշներին դատելն է. Ընտրություն:
Էսքան բան ու էս էլ սենց:
ահաբեկիչների հետ չեն բանակցում,
հասցրեցիր արտագրել՞՞՞,
գյուտության ու կռտության,
Օպերացիա Թմբուկ,
disneyland,
օտարալեզու,
3 շիշ ձեթ,
genocide,
հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու,
սպիտակ թելով կարած,
գնահատական,
fizi-logus,
play-off,
գորշ մասսա,
սցենարիհետկապված,
զեկուցել իբրև վիրավորանք (c)