Չափանիշ առ արժեսուբորդինացիա

Aug 13, 2013 15:29


-Դոշին Մայրապետ էր գրված,-կողքս է բշտում քույրս,-փաստորեն` սանիտարկաների շեֆը մայրապետ է՞՞՞
-..., - ես ուսերս եմ թոթփվում, ուղղակի ուշքս ու միտքս` որ քրոջս ուսումնասիրությունները սրանց աչքով չըկնեն:
-...եթե սանիտարկաների շեֆը սա է, ու գրված է` մայրապետ, ուրեմն... սանիտարկայի դոշին գրված կլինի... մայր՞՞՞,-զարմացած տրամաբանում է քույրս:
Շրջվում, կես հայացք ենք գցում մորս վրա:
-Չէ, սանիտարկան կլինի պետ,-եզրակացնում եմ ես:
-Ու դա կլինի ճիշտ,-ասում է քույրս:

սիրել-միրել, postmodern, Մեծեր ու Փոքրեր, գնահատական, play-off

Previous post Next post
Up