Ցեղասպանության 100 ամյակին ԸՆԴԱՌԱՋ. Եվրոպան վրեժ է լուծում

Aug 02, 2013 16:07


Խոսքը ոչ միայն կարևոր է, այլև` զորավոր է:
Բլթցնել չկա. կարող է մարդը չկարողանա ձևակերպել միտքը, բայց եթե բլթցրեց, ուրեմն` հոգին ցույց տվեց:

Մի ժամանակ վիճում էի, թե` ինչու՞ եք օրենքում գրել «առողջության ՊԱՏՃԱՌՈՎ պիտանի է բանակում ծառայելու»  ՞՞՞

Գրեիք` Առողջության շնորհիվ պատիվ ունի ծառայելու...

Չէ, չէին կարող այդպես գրել: Որովհետև իրենք, իրենց որդիներն ու բարեկամները ու հարազատ շրջապատը այդպես է մտածում` պատճառ կա, խեղճը ստիպված ծառայում է բանակում:

Դրա համար գյուղի տղան է բանակում:

Դատարկված գյուղի այն տղաներին հիշում եք ՞՞՞ Որ ասում էին` ծառայենք, մեր պարտքը տանք հայրենիքին, մենք էլ գնանք երկրից, մեր ծնողների մոտ, մնանք ինչ անենք ՞՞՞

Հիմա սա ու այսպես` Ցեղասպանությանն ընդառաջ:
Մշակույթի ու այլ ակումբավարներ բուկլետներ են պատրաստվում տպել երևի, կինո-բան, սգի սայլուտ /սովոր են սալյուտի/, համերգներ,...
Կուլիսներում իրար բշտոցներ` Լավ եմ չէ՞՞՞ կազմակերպել, չէ՞՞՞ ՑԸ-ն
Մյուսն էլ կասի` ըհըըը, շաատ. .. հիմա եսիմ ով կնախանձիիի, ախչիիի...


Եթե չասեք այդպիսի բաներ, կգաք ինձ կասեք` չենք ասել, ակումբավարներ: Կամ` կասեք, եթե չմտածեք:

Երբ անցյալ տարի երեխաները պայթեցին ռուսական զենքի վրա` լռեցին: Չէր կարելի ռսների դեմ բան ասել:
Երբ..., կամ երբ..., կամ երբ...` սըըըս` ՈՉԻՆՉ:

Հիմա երբ ընտրության... հարց չէ, պահանջ կա, պիտի վերցնել սպիտակ թելերն ու կարել. Հանկած տեսան, որ ազատամարտիկ կա այս երկրում: Չէէ, հրապարակներում նստածները չէ: Դրսում, մեկը: Հանկարծ պարզվեց որ ՌԴ-ում մեր հայրենակիցները ստորացվում են: Կամ ավելի ճիշտ` ոչ թե ստորացվում են, այլ մի առանձին խնամքի տակ չեն, էլի:

Էն որ ասենք ուրիշի խլնքոտ երեխայի բերանից սոսկեն ընկնի ու նայեն, մտածեն` հա, ինչ կլինի որ... խուժը նիբուծետ: ՈՒ տենց, առանց լվանալու տան:

Սա մենք հանկարծ նկատեցինք: Լրիվ հանկարծ ու ժամանակին:
Երբ եկավ... չէէ, ոչ թե եկավ, այլ դեմներս դրեցին ընտրելու պահանջը...:

Շեղվեցի՞՞՞ Չշեղվեցի ՞՞՞
Չէ:
Ամեն ինչ կապակցված է:

ԵՄ, համաձայնագիր, տո եսիմ ինչ...  Ու էլի` թրքական արձանագրություններ:

Սկզբում համաձայնվող էինք` լաաավ, կստորագրենք:
Հետո առնականություններս հասունացան, ասեցինք` տո դուք էլ, թրքեր...

Հիմա ասում ենք` մի շտօ ՞՞՞ մի նիչիվո... իրենք չեն ստորագրում..
Ավելին` ասում ենք` չեք ամաչում, արա, չեք ստորագրում ՞՞՞ Բացեք սահմանը, բացեք...

Թուրքիան հռհում է մեզ վրա:
Մենք խնդրում ենք մեր ոչնչացումը:
Սպասում է, որ լավ խնդրենք:
Հետո կստորագրի:
Որովհետև Գյուլը խոստացել է լուծել քրդերի հարցը:
Թուրք հասարակությունը սպասում է` ասում են` եթե լուծեցիր քրդերի հարցը, կմնաս պատմության մեջ:

Մենք էլ մյուս կողմից ենք խնդրում` բացենք, էլի սահմանները, բացենք: Երկու միլիոն ենք, բացենք, էլի...

Որ քրդերը գան:
Կգան, Գյուլը կմնա իր պատմության մեջ, ստեղ էլ քրդերը շատ-շատ պարսիկներից դիմադրության հանդիպեն:

Թե չէ` լֆիկներին չդիմադրողը քրդերի բազմացման տոլերանտությանը կդիմանա:

Եվրոպան ղժժում է. թրքերի ձեռքը կրակն են ընկել, ուզում են նոր տեղ ազատել դրանցից ազատվելու համար: Ազատ տարածք, էլի, ջանդամ թե քյոլ ու անապատ է, էն մի դևի նման քաղաքն էլ հեչ...

Չեմ ուզում ասել` կտեսնեք, որ այսպես կլինի:
Որովհետև կատաղում եմ մեր վրա:

Ցեղասպանությանը ընդառաջ...

Թրքերը մորթեցին նախ տղամարդկանց:
Հետո կանանցից հերոսները գետերը լցվան, կամ կարողացան փախչել, փրկելով իրենց տղա զավակներին... որ դրանց այսօրվա սերունդները աբորտ անեն աղջիկներին ու արու զավակ ունենան:

Մի հարցնող լինի` ԻՆՉՈՒ՞՞՞
Դուք ինչ հարց եք լուծում ՞՞՞

Սա է իմ առաջին ու հնարավոր է միակ հարցը գընդդդեռ է, ինչ է , դրա հետ կապված:

Ես այսուհետ պաշտպանում եմ ՀՀ-ում փոքրամասնության` հայերի, տղաների, քրիստոնյաների իրավունքները:
Այսպես` էս երեքից ինչ կեղծ հանդիպի,...

Հաղթենք ընդառաջը Ցեղասպանության, պարոնայք: Սայլուտ:

ծառատունկ-շուրջպար, ահաբեկիչների հետ չեն բանակցում, Ցեղասպանություն, տեխնիկա, ՓՈՔՐոգի, Էրոտիկա, բացահայտում, 3 շիշ ձեթ, genocide, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу, էլիտարներ և գավառացիներ, զ-ով tag չունեի..., սպիտակ թելով կարած, «շպարգալկա», play-off, Էրմենի, նորտեգ` թրք, պաչել-մաչել` չկա, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up