երբ հոգնում են պայքարել, կարդալն էլ են ալարում

Jul 25, 2013 19:30

Քաղաքապետարանի Փակ շուկայի հանձնաժողովը հավաքվում է վճարի մասին վերջնական որոշում ընդունի Ճ
Կարդալ սովորեք, կարդալ ...

Ցավոք` 150 է պիտի վճարենք-ի վրայով մի թռեք

Ուզում եք պատմեմ ինչ պիտի լինի ՞՞՞

Գնում ենք տներով, 100 դրամը առանց ժպտալու ենք տալիս, ուրախությունից մոռանում ենք, թե հանձնաժողով է եղել, Տարոնը ուսանող է հանդիպել, ուսանողներին ասել է` կբաշխեմ.../կաշառք, էլի/... հանձնաժողովն էլ չգիտեմ ինչի է հավաքելու, եթե ասում է` մեկա գինը հետո էդքանա լինելու:

Տուֆտություն:

Ուղղակի հերթական անգամ որոշումը օրենքի խախտումով էր արած, հիմա մի քիչ ժամանակ են վերցնում, թղթերը պատրաստեն, նոր:

ԿԱՐԴԱԼ ՍՈՎՈՐԵՔ:

Ավելի տխուր պահ չկար էս քանի օրվա մեջ, քան էս պահն է:
Ինձ համար:

Տարոն Մարգարյան.«Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:

Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:

Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթևեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:

Ու լուծելու՜ ենք:

150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք»:

Ու ամենատարրականը` եթե 100 էր լինելու, ԻՆՉՈՒ ԷՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՎԱՔՈՒՄ, ԱՍՈՒՄ, ՈՐ ԱՐՏՈՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՏԱ ՞՞՞

Խնդալու է:

էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, ծառատունկ-շուրջպար, սպիտակ թելով կարած, հասցրեցիր արտագրել՞՞՞, Օպերացիա Թմբուկ, play-off, սցենարիհետկապված, disneyland, Կորցրել եմ, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, Понедельник начинается в субботу, անտրամաբանադիր

Previous post Next post
Up