հարսի... չէ` փեսայի... մի խոսքով` ում հաշվին է կառավարությունը խթանում ՞՞՞

Jul 21, 2013 10:49


տասնութ-քսան տարեկանների ամուսնությունը, էլի
երևի` կրթության

ու որ բանակից եկածները երկրից չգնան, որովհետև աշխատանք չկա, ուսման վարձավճարներն էլ բարձրացրեցին` ընդունվող չկա...  զբաղմունք` չկա
իսկ սենց` գնան բանակ-կգան, խթանված կամուսնանան, երեխա կունենան, կգնան խոպան ու հույս կլինի, որ հետ կգան

կառավարության դեմոգրաֆիկ ծրագիրն է

զգում եք՞՞՞ ինչ մարտավարական ուղեղ ունի կառավարությունը՞՞՞
էդքան խելք ունեք, հըլը փորձեք մյուսներին մարդու տալ (ստեղ` ոչ մի անձնական նկրտում), տասնութ-քսանները խթանված են, խթանել պետք չէ


կրթությունը անվճար դարձրեք, պայմանով, որ կաշխատեն հայրենիքում
դասավորեք աշխատանքի, նույնիսկ` զոռով ու պարտադիր ժամկետով
տոկոսով ուսման գումարը աշխատավարձից պահեք
երկրորդ, երրորդ աշխատանքն էլ, լաաաավ հա, թող ինքը գտնի
որ ապրելու ու տրանսպորտին տալու փող լինի

ծրագիր մշակեք` քանի աշխատատեղ կա, որ մասնագիտություններով, քանի տեղ, դրանք լրիվ անվճար դարձրեք
ուսանողը պայմանագիր է ստորագրում պարտադիր աշխատանքի, որին տեղավորում ու ապահովում ես դու, կառավարություն

պլանից դուրսը` թող էլի մնա վճարովի
հասկացաք ինչ եմ ասում ՞՞՞

արեք, ուրիշ շանսեր չունեք գործ արած երևալու

փող տվեք, էլի բան մտածեմ ձեր համար
փողն էլ ուզում եմ, որ հասկանաք, որ միտքն ու մտածելը կարևոր բաներ են

postmodern, քարկտիկ, Օպերացիա Թմբուկ, մեթոդաբանություն, պաչել-մաչել` չկա, միջոցառում

Previous post Next post
Up