էդ հարցը հա ուզում էի տալ.

Jul 17, 2013 01:52




թե` Րաֆֆու համակիրները դեռ համակրում են նրան ՞՞՞
նույնքան մոլեռանդ ՞՞՞
բայց որոշեցի չտալ..

ուզում էի հարցնել` իսկ հիշում եք, որ Գյումրիում երեխաները պայթեցին ռուսական արկերի վրա ՞՞՞ Ու քաղաքական ու բարձր այրերը ասացին` չպիտի մտնեին, ՑՈՒՑԱՆԱԿ ԿԱՐ...    ու ոչ միայն նրանք:
վաղուց չէր
նույն մարդիկ
բայց որոշեցի այս հարցն էլ չտալ...

ինչի հարցնեմ որ ՞՞՞
բա որ հանկարծ մենակ մնամ հարցերիս մեջ ու ասեն հայասեր չես ՞՞՞

առաջինը շուտ հարցնեի, կասեին` ընդդիմադիր չես
երկրորդը.. չի կարելի
էն էլ հիմա. հիմա ուրիշ հարցեր չի կարելի
հիմա ուրիշ հարցեր չկան
դե, ես էլ չեմ տա
հիմար հո չեմ

այն ժամանակ էլ երեխաների մասին չէր կարելի
ճիշտ տեղից չէին մտել
չէր կարելի, չտվեցի
երևի

play-off

Previous post Next post
Up