մի փոր ապօրինի ջրհոր

Jul 10, 2013 19:25

Կամ վարչապետը ներգաղթել է, սկիզբ դնելով նոր արտագաղթի, քանզի ջրի խնդիրը նոր չծնվեց.... Կամ էս շահագրգիռ կողմերը հեչ էլ բոլոր կողմերը չեն:

Ուրեմն` գյուղացիները մեռան ասելով, որ ձկնաբուծարանների պատճառով չեն կարողանում արտերը ոռոգել, վարչապետը ասում է` ... վաղը հանկարծ ձկնատերերը վնաս չկրեն , այ մարդ ՞՞՞

Էդ 700 հորն էլ երևի խեղճ գյուղացիների ջրհորներն են, հա ՞՞՞

Այ քեզ բան:

«Հիմա մենք նաև մի մեծ գործընթաց ենք սկսել Արարատյան դաշտավայրում ջրերի արդյունավետ օգտագործումն ապահովելու առումով և ստանում ենք ահազանգեր բնապահպանական տարբեր կազմակերպություններից, որ Արարատյան դաշտավայրում ստեղծվել է շատ լարված իրավիճակ: Եվ համայնքները դիմում են մեզ` նկարագրելով, որ իրենք զրկվում են և խմելու ջրից և ոռոգման ջրից այն պատճառով, որ խորքային ջրերի մակարդակը նվազում է: Մենք այստեղ անհապաղ միջամտելու անհրաժեշտություն ունենք: Ես ուզում եմ Ձեզ տեղյակ պահել, հարգելի գործընկերներ, որ երկու խորհրդակցություն է տեղի ունեցել ինձ մոտ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Մենք ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետի գլխավորությամբ: Հանձնաժողովը մեզ պետք է ներկայացնի երկարաժամկետ, կարճաժամկետ, միջնաժամկետ միջոցառումների ծրագիր, որպեսզի մենք անհապաղ այս բնագավառում կարգուկանոն հաստատենք: Մասնավորապես խոսքը գնում է խորքային հորերի մասին, որոնք անօրինական ձևով են իրականացվել, և այսօր մենք ունենք ջրի մեծ գերածախս, և դա կարող է Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի իրավիճակ ստեղծել, որովհետև մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որոնք վաղը նույնպես կանգնելու են պրոբլեմի առջև, ջրային ռեսուրսներ չեն լինելու, որպեսզի նրանք իրենց տնտեսությունները կարողանան զարգացնել: Միևնույն ժամանակ մենք ունենք շուրջ 700 անօրինական հորեր, որոնք այսօր գործում են, և այս խնդիրը պետք է հրատապ լուծենք և այս բնագավառում կարգուկանոն հաստատենք»:

քարկտիկ, ահաբեկիչների հետ չեն բանակցում, սպիտակ թելով կարած, Օպերացիա Թմբուկ, ՓՈՔՐոգի, play-off, բացահայտում, 3 շիշ ձեթ, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up