ահավոր ձևակերպում է, թե ուր ենք ու ԻՆՉՊԵՍ ԵՆՔ գնում
էս քանի օր է այս թեման կողքի եմ հրում, բայց էլ չի լինի. պիտի մտածեմ այս մասին լուրջ
Շատ լուրջ:
Դեռ լավ չեմ հասկանում, բայց ոնց որ բանը կարող է գնա Ցեղասպանության լինել-չլինելուն... Երևի անվստահությունս է: Մի հատ լավ կկարդամ, կմտածեմ:
Դուք էլ մտածեք:
ՈՒղղակի չեմ հավատում, որ ԸՆԴԱԱՌԱՋ բառը գրողը իրոք հասկանում է, թե ինչ է ասում, անում:
Ինչպես մի քանի տարի առաջ էի զգուշացնում` լեզվատրամաբանությանը հետևեք, դրանք մատնում են ձեր կրած գաղափարները նույնքան, ինչքան և ոչվերբալ հաղորդակցումը կարող է մատնել:
Հիշում եք՞՞՞ որ ասում էի` չի կարելի օրենքում գրել` առողջությունը ՊԱՏՃԱՌ է բանակում ծառայելու: Ինչպիսի լեզվամտածողություն, այդպիսի վերաբերմունք:
Իրական վերաբերմունք:
Հիմա այս ԸՆԴԱՌԱՋԸ:
Փաստորեն` մարդիկ պատրաստվում են տոնել. միտեսակ` տըտըըտըըըը, բըբըըբըբըըը...
Լավ դե, կարդացեք, չշեղեմ.
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքներին, որը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։
«Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին՝ մենք հիմնական պատասխանատու ենք համարում Թուրքիային: Թուրքիան, իրավաբանական լեզվով ասած, ոճրագործության կատարողն է: Եվ դա այդպես է: Բայց մենք` իրավաբաններս, լավ գիտենք, որ ոճրագործները հաճախ ունենում են հանցակիցներ` կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ: Իսկ եղե՞լ են արդյոք անհատ անձինք, միջազգային բացահայտ կամ գաղտնի կազմակերպություններ, ժողովուրդներ և պետություններ, ովքեր կազմակերպել, օժանդակել կամ դրդել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ գլխավորը` ինչ նպատակով: Գրականության մեջ արդեն հայտնվել են որոշ տեղեկություններ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, օժանդակողների, նույնիսկ համակատարողների մասին: Բայց այդ տեղեկություններում բարձրաձայնված միջազգային կազմակերպությունների և պետությունների մասին ես առայժմ լռում եմ, քանի որ դրանք սոսկ վարկածներ են, որոնք իրավական լուրջ հետազոտությունների կարիք ունեն»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը եւ նշել, որ պայ իրավաբանների խնդիրներից մեկն է համարում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների բացահայտումը