թասիբով ,թե ռուսաստան ՞՞՞

Jun 21, 2013 13:01


Ինձ էս բրրդան բացահայտումները ահավորապես զարմացնում են` նույն մարդիկ, որ ռուսների բարեկամություն էին քարոզում, հիմա հանկարծ զարմանում են, թե ինչպես կարող են մարդիկ ռուս պաշտպանել, երբ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:

Նոր է վաճառում ՞՞՞
ՉԷ:
Նոր է Ադրբեջանի հետ հարաբերություններ սկսել՞՞՞
Է Չէ:

Իսկ ինչու են նոր ասում ՞՞՞
Ինչու են հիմա դժգոհ ՞՞՞

Չէ, ուրիշ, որ ասելը ճիշտ է:

Բայց ինչ է եղել ՞՞՞

Բիզնեսներին վայիս են եղել:
Ուրիշ բացատրություն չկա` Կարլ-Մաքս` Կապիտալ:
Ովքեր Կապիտալ չեն կարդացել /ես էլ ոնց որ/, սենց ասեմ` բացահայտման անունը վիկիլիքս չլինի, թող այս անգամ էլ օֆշոր լինի, ինչ տարբերություն ՞՞՞    հիմքը գրպանն է:

Ուրիշ բան ես չեմ ընդունի: Բարոյական բաները հանկարծ չծնվեցին:

Զրոյից:

Ես նույնիսկ հավատում եմ, որ եթե հանկարծ կուսակցությունը ասի եսծ կանտակտ.. ըը, ասի` ոչ Թուրքիային ու թրքականին, մենք չենք գնա Թուրքիա հետևներս արևին ու այլոց տալու, ու չենք ներմուծի թրքական, որ դրսի էժանը չխեղդի ներսում արտադրելու հնարավորությունը:

Հիմա ոնց անենք, որ թուրքերը ոմանց բիզնեսին վայիս լինեն, որ քիչ մը բարոյական դառնանք ՞՞՞
Այսպես ասած` թասիբով:

էլիտարներ և գավառացիներ, Հայրենիք, ՓՈՔՐոգի, play-off, գորշ մասսա, սահման, բանաձև, Մեծեր ու Փոքրեր, համեմատություն, բացահայտում, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up