քարտեր

May 23, 2013 20:52

Խանութում եմ: Հանկարծ տեսնում եմ օծանելիք, որ ոնց որ թե ուզում էի, ինտերնետում էի տեսել: Կարմիրը: Հակինթի պես ծոլքերով:
Ես վերցնում, նայում, դնում եմ տեղը:
Չեմ էլ ստուգում, թե մոտիս գումարը վերցրել եմ երազ ՞՞՞ որովհետև այն նպատակային է, ձեռք չեմ տա...

-Վերցրեք, շնորհակալ եմ,- վերադարձնում եմ օծանելիքը:
Վաճառողուհին վերցնում է, հետո թե.
-Կարող եք վերցնել, առանց վճարելու:
-Ոնց ՞՞՞,- զարմանում եմ ես:
-Այո, մեր խանութում կարող եք ամեն ինչ էլ վերցնել առանց վճարելու, հետո ինչ վերցրել եք գրում ենք... (ես մտածեցի` հիմա կասի` տետրի մեջ)... վճարային քարտի վրա, քարտը տալիս ենք ձեզ, դուք հետո վճարում եք:

Ես փորձում եմ հասկանալ տրամաբանությունը, չի ստացվում: Հարմարեցնում եմ` ուրեմն այսպես` քարտը մնում է ինձ մոտ, բայց ոչ թե փողի, այլ պարտքի տեսքով: Իսկ թե ինչքան եմ պարտք` համակարգչի մեջ:
Նորմալ է,-որոշում եմ:

Համաձայն եմ,-ասում եմ ես ու վերցնում պլաստիկ, սառը քարտը:

Ճանապարհին մի այլ վաճառող, մուգ մաշկով տղա, ինձ սառնարան է առաջարկում:
-Հաաա,-ասում եմ ես ու չեմ հասկանում, թե ոնց էլ հասկացավ, որ պետք է,- շատ է պետք:

Փորձում եմ կարդալ անունը, չի ստացվում: Ինքն էլ ակցենտով է խոսում:
Մյուսը արդեն սայլակով քարշ է տալիս գազի օջախ, լվացքի մեքենա, որ էլի ինձ պետք են: Դե` պետքական բաներ են:

Եզդի է երևի,-մտածում եմ: Մեր փողոցի կողմերը եզդիները մանրից սկսեցին, հիմա խանութներ ունեն, մեկ-մեկ խոսում են իրար հետ գնումների ժամանակ: Միշտ մտածել եմ` ինչու են իմ ներկայությամբ անհասկանալի խոսում՞՞՞

Բայց չէ, ուրիշ են միտեսակ: Ակցենտը նկատելի է:

Պարսիկ են,-մտածում եմ ու լսում, թե ոնց են խոսում:
Թրքեեեր եեեն, հանկարծ հասկանում եմ ես:
Խառնվում եմ: Այսքան մեծ խանութ, Երևանում, հարկերով, ... այսքան թուրքն ինչ են անում այստեղ ՞՞՞

Փաթեթավորած բերում են սառնարան,... էլի ինչ-որ բաներ, որ երևի ուզել եմ: Ես մոտենում եմ ելքի ապակե դռների մոտ նստած գանձապահներին: Խանութի բանկային մասն է:

Դե, -ասում են,-սա պայմանագրի ձեր օրինակն է:
Ես վերցնում, կարդում եմ. «ըըը... վեց ամսվա ընթացքում` ամբողջ գումարը... վճարումները` ամեն շաբաթ... ըըը...ինչքաաան՞՞՞ ... ու 65 տոկոս ՞՞՞՞... հակառակ դեպքում` զրկվում եք տնից»:

Ես ծածկվում եմ սառը քրտինքով:
-Ինչպես թե ՞՞՞
-Դուք ստորագրել եք պայմանագիրը:
-Ես ոչինչ չեմ ստորագրել, երբ ՞՞՞
-Երբ վերցրեցիք քարտը...

Շուրջը` թրքեր: Ապրանք, որ ինձ պետք չէ. Հիշում եմ` սառնարան ունեմ, օծանելիք` չեմ ուզում:
Միտեսակ ուշ է...
Զգում եմ որ գահավիժում եմ վախի սև փոսը...
Հազիվ արթնանում եմ:

Մեկ էլ` սարսափելի է ամբոխի մեջ մենակ լինելը:

Սրանք այսօրվա իմ երկու վախերն են:

Գրեցի:

երազ

Previous post Next post
Up