այս տարվա հայրենասիրությունը կարկտահարված գյուղմթերք ուտելն է

May 15, 2013 23:26


տարիներով եղևնի չեմ գնել, որ պահանջարկը մեկով քչանա ու մի օր մի ծառ քիչ կտրեն
խանութներում հարցնում եմ թրքականը որն է, մեկ-մեկ արանքը ջղում են դրանք բայց, երբ ուշադիր չեմ լինում...
էլ ինչ...ըը... լֆիկի խանութ-բան չեմ գնում, շաքարը թարկել եմ

սկսել եմ դուզ խոսել, օ զարմանք...

նեղված եմ, սիրտս էլ նեղցել է շատ...

սա հեչ, սխալ օրինակ էր...

հա:

հիմա կարկտահարության դեպքը. բոլորս էլ ցավում ենք:
ես նույնիսկ վախենում եմ մեջս աճող անելանելիության զգացումից...
ասում են` թող բանկերը սառեցնեն, բան..

թող:

հիմա ես որոշում եմ, որ էդ կարկտահարված բերք է, ինչ է, դա իրացնելու եմ Ճ
ով չի սիրում կարկտած միրգ-բան... երբ հյուր գաք, իմացաք. դա է Ճ

հուսամ` գազ-հաց-կաթնեղեն-... այնքան չեն թանկանա, որ դա էլ չառնեմ
թութութու

կարող եք, միացեք
ինչ ակցիա կլինեեեեր բաաայց...

գալիս են օտարերկրյա (դե, սիրում ենք ցուցադրվել, դրա համար եմ ասում) դիվանագետ, նախագահ, բան.. իսկ սեղաններին կարկտահարած միրգ է. ինչ հարգանք կլինեեր...

բոլորիս սեղաններին, է ՞՞՞

վաաաախ.
կիկոսավարի հպարտացա նույնիսկ ...

սիրել-միրել, սերկևիլ-նուռ, fair play, քարկտիկ, շառից-փորձանքից հեռու, Ոսկե Ձկնիկ

Previous post Next post
Up