Մի փակ գրառման իմ կոմենթը` արտագաղթոտ

May 08, 2013 13:39

...................սկզբում մտածում` գալը հերոսություն է.
Որովհետև սովորական դարձած, թեկուզ ճահիճը, ու մանավանդ ճահիճը, ճեղքելը, քայլ անելը դեպի, թեկուզ, հետ` երգիր ... այո, երևի քաջություն է հիմա, երբ ժամանակը սկսել է ավելի արագ պտտվել ու իսկական քայլի ու մտածելու ժամանակ չկա:

Հետո մտածեցի` չէ, քաջություն չէ, ուղղակի, նորմալ է, էլի

Հիմա հասկացա, թե ամենակարևորը ինչն է արտագաղթում.
Գնալ, նշանակում է ոչ թե գնալ ավելի աշխատավարձի, կամ դեմոկրատիայի հետևից, կամ էլ ուրիշ բանի, այլ` լինել ուրիշ տեղում, նշանակում է լինել մի տեղում, որտեղ դու ՈՉԻՆՉ ՉԵՍ ՓՈԽԻ. Ոչ միայն չես փոխի, այլև` ՉԵՍ ԷԼ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ՓՈԽԵԼ:
Ոչ ոք չի էլ թողնի, որ բան փոխես:
Ոչ ոք քեզնից չի էլ սպասում, որ բան պիտի փոխես:
Դու գնում ես հաշտված իրականության հետ:
Ու ինչքան էլ շատ աշխատես, ինչքան էլ դժվար լինի, մի բան կա, ինչը քեզ թույլ է տալիս աշխատանքդ աշխատել, հանգիստդ վայելել...
Դա հենց այդ է` դու ոչինչ չես փոխելու:
Ու դու երբ էլ ուզես, հետ կգաս:...

Ես քնել չեմ կարողանում պատասխանատվության ծանրությունից. Երկիր, ապագա, մշակույթ, տեսակը կորում է, անտրամաբանականը գերաճ է տալիս, մարդիկ սոված են, հիվանդ են,... կողքս են... ինչ եմ ես անում, ոնց անեմ, երբ անեմ, ինչից հրաժարվեմ, ինչ քայլի գնամ, ոնց անեմ լավանա, ոնց անեմ հետ գան...
Հիվանդանում եմ արդեն...
Ու երբ մարդը կարողանում է շատ աշխատանքի, բայց ոչինչ չփոխելու հանգստության ճահճից պոկվել ու գալ կողքս... ՀԱ, ԻՆՔԸ ԻՄ ՀԵՐՈՍՆ Է:
Ով օգնում է ինձ ապրել ու օգնում է, որ մարդ մնամ գոնե իմ աչքին... ՀԱ, ԻՄ ՀԵՐՈՍՆ Է:

պյուռոսյան, Եղեռն, ՏՈՒՆ, Կորցրել եմ, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up