Հիասթափեցնեմ, որպես Երևանի քաղաքապետ, հրաժարականի հիմք չունեմ- Տ. Մարգարյան

Apr 30, 2013 13:52


Ինչ հիասթափվել, այ մարդ ՞՞՞

Ով սպասելիք ուներ քեզնից, որ հիմա էլ հիասթափվի:
Կամ ով է սպասում, որ դու այնքան կհասկանաս, որ հասկանաս, որ չպիտի էլ լինեիր քաղաքապետ...

Ինչևէ. Ես, ճիշտն ասած, ոչ թե սպասում էի ինքնահրաժարականի, որտև դա հասուն, իր քայլերը կշռադատող- գնահատող, պատասխանատու մարդու դրսևորման ձև է, այլ` մտածում եմ` ... այսքան որ նախագահին, որ իր կուսակիցն է, խաբելուց հետո, սրան ոնց չեն հանում ՞՞՞

Էն մաշտոցյան կրպակների ժամանակվանից դա եմ մտածում... Երբ նախագահը ասաց` Տարոն ջան, սիրուն չի, պիտի հանել... ու սեփականատերերին փոխհատուցելու ձևեր գտնել...

Սա էլ տմբացրեց, թե` ըխ-հը:

Հա դե, դրանից առաջ ասում էր` քաղաքապետարանի բյուջեում գումար չկա, որ փոխհատուցենք սեփականատերերին, չենք կարող հանել էդ կրպակները...
Մարդկանց կանգնեցրեցին, տփեցին, քաշքշեցին, ...

Ու` ՀՈՊ` գտնվեց փոխհատուցման գումարը:
Հա դե, հասկանալի է` քանի գլխանի էր Տարոնը, որ նախագահի ասածը չաներ ՞՞՞

Արյա չէէէ, մեկ էլ անցնում է քանի օր ու փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցնում են` բա կկարողանանք փոխհատուցել կրպակների սեփականատերերին ՞՞
Սա էլ ոչ գնա, ոչ արի, դուզն ասա` Ինչ սեփականատեր՞՞՞ Դրանք քաղաքապետարանի Կանաչապատման կրպակներն են...

արյաաա` ՈՒՊՍ, արրրրա

Բա ուրեմն Տարոնը քանի գլխանի է ՞՞՞

Ստեղ ես մտածեցի, որ Տարոնը քողարկված բհկ-ական է. ..
Հիմա չէ` լֆիկական է. լֆիկ ու տարոն ամբողջ հանրապետության աչքի առաջ նախագահ են խաբում, հուշարձան են քանդում, մեջ-մեջ են անում, ...

Տո իսկական արտագաղթածը դուք եք, որ քոչվորի պես եք ապրում, ոչ թե պապերից եկածի ու տանը տեր եղողի....
Ըհը, գըփոխհատուցենք...
թոււււ...

Իհարկե հիմք չի ունենա. Վերլուծել ու պատիվ ունի, որ հրաժարականի հիմնավորում տեսնի ՞՞՞
Բայց որ չեն հանում, սա է զարմանալի:

էլիտարներ և գավառացիներ, disneyland, Էրմենի, Երևան, ընտրությունները մոտենում են

Previous post Next post
Up