Երեխաների, շախմատի, Աշոտյանի ու դուրս թողնված ուսուցչի մասին

Apr 20, 2013 17:04

Նախ` երեխաներին ես չեմ քննարկում:
Սա իմ մոտ կանոն է:
Ներքին:

Ինչը սակայն չի անում շախմատի այն ուսուցիչը, ում հանել են Պուշկինի դպրոցից ու ով այդ մասին գրել է ուր ասես /ֆեյսբուքերում, այսպես ասած/:

Այ, այստեղ միանգամից ուզում եմ անցնել Աշոտյանին:
Ու երևի այն անանունին, որ ինձ խելք էր սովորեցնում ,թե` շատ լավ է, որ շախմատ են անցնում դպրոցներում:

Ով է դեմ՞՞՞
Ես խոսում էի այն մասին, թե որքանով է արդարացված ՆՄԱՆ ԿԵՐՊ դասավանդումը: Նման ծախսերը: Փայտե սեղաններով /ի դեպ, հայտնի չի, չէ՞՞՞ ով է սարքել դրանք.../: Հապշտապ, չվերապատրաստված ու չորակավորված ուսուցիչներով, առանց համապատասխան մեթոդական ցուցումների գրքի:

Մարդը մտել է դպրոց, ինչպես չգիտեմ ուր:
Ընդունել են առանց պայմանագրի:
Աշխատել է ով գիտի ինչպես, ինչը սպասելի էր` քանի որ դպրոց պիտի մտնի ՈՒՍՈՒՑԻՉԸ, որ թե` խնդրեն յոլա տանել: Այն որ չկան մշակված չափորոշիչներ` հետևում է նաև երկուս նշանակել-չնշանակել թեմայից: Գնահատովի է, թե ոչ շախմատի դասը: Հավանաբար` ոչ:
Տրամաբանորեն պիտի որ գնահատովի չլինի:

Դրա համար էլ ուսուցիչը դուրս է եկել դպրոցից, թե հանել են... ու երեխաների անուն է տալիս:
Դա վայել է քաղաքական հրապարակաբանությանը, բայց հարիր չէ ուսուցչին:

Աշոտյան՞՞՞

Չէ, լավ, ինչ ասեմ՞՞՞
հենց նոր մտածեցի` Աշոտյանն ավելի լավ է նախարար-բան յոլա գնա, քան թե մեռնեմ, տանեն հերձելու, աչքերս բացեմ` ԱՇՈՏՅԱՆԸ...

թութութու

քարկտիկ, գյուտության ու կռտության, ՓՈՔՐոգի, play-off, դպրոցներ, շառից-փորձանքից հեռու, Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն, զեկուցել իբրև վիրավորանք (c), խոտան

Previous post Next post
Up