Րաֆֆու հեղափոխական մոնտաժը

Apr 10, 2013 08:16

Մի ֆիլմ կա. Միրոնովն է խաղում.
Կույս մեկը սրան սիրահարված, թե` խաչու բեյբի...
Սա թե` էդ տենց միանգամից չի լինում...
Կույսը թե` քո ցույց տված կինոներում արագ է լինում
Սա թե` դե, կինոներում մանտաժ են անում
Կույսը թե` խաչու մանտաժ

Էս ամբողջ աբսուրդը, Րաֆֆու աբսուրդը, թե` պիտի ելնեն բեմ, խոսեն, գնան-քայլեն ու հեղափոխություն լինի,... ինչ-որ մի ֆիլմից է հաստատ, որ Րաֆֆուն ցույց էին տվել, բայց մանտաժը չէին բացատրել:

Մարդիկ... Մտածում եմ` երևի մարդիկ չեն հիասթափվի: Որտև, թեկուզ ենթագիտակցաբար, որ անելանելիությունից է ու բան անելու մեծ ցանկությունից, Րաֆֆու ասած-չասածները մտքում լրացվում, փոխվում, ծրագրի էին վերածվում. ասենք` Րաֆֆին հաստատ թաքցրած զենք ունի ու բիրդան կհանի... Րաֆֆու ուղղաթիռները կգան օգնության.... Րաֆֆին պապու թուրը կհանի ու ում պետք է, մենամարտի կհանի հրապարակ...

Տենց:
Էդքանն է Րաֆֆու ֆենոմենը, որ իր լինել-չլինելուց չէր կախված. Մարդիկ մի ուրիշին կգտնեն, իրենց առաջը կգցեն... Կամ Գապոն քահանայի մը, կամ Պետրոս Կամսարյանի մը, ... կամ դե, ինչու ոչ` րաֆֆիի մը:

քարկտիկ, սպիտակ թելով կարած, Օպերացիա Թմբուկ, fizi-logus, play-off, welcome, Понедельник начинается в субботу, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up