Կառավարությունը մեղավոր, թե պարտավորված է իրեն զգում Հայրիկյանի «գործով» ՞՞՞

Mar 28, 2013 17:15


Վերնագիրը մի կողմից:

Մյուս կողմից` Կառավարության կողմից Հայրիկյանին միլիոնների հատկացումը ես գնահատում եմ որպես ճնշում դատարանի վրա:

Որովհետև ստացվում է, որ մինչև դատավճիռը ու, հետևաբար, մինչև մեղավորներ գտնելը, մեղքը ապացուցելը, կառավարությունն արդեն հանձն է առնում Հայրիկյանի` որպես նախագահի թեկնածուի տուժած լինելը.  Ուրեմն նա ցուցում է տալիս դատարանին, թե որ հողի վրա պետք է վճիռ կայացվի:

Նախագահի թեկնածու ԺԱՄԱՆԱԿ բանի հանդիպելը դեռ չի նշանակում որպես նախագահի թեկնածու հանդիպել:

Մի հատ էլ ասենք երեխաների ծննդյան վկայականներում գրեին, էլի` բեղմնավորվել է հոր` նախագահի թեկնածու եղած ժամանակ:

Կառավարությունով եթե շատ է ուզում օգնել, թող անհատական, սեփական ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻՑ փող հանգանակեն, օգնեն...

Ստեղ անեկդոտ հիշեցի:

Կոնյակի մրցում է լինում, միջազգային, հայկական երեք աստղանին առաջին տեղ է զբաղեցնում, հինգը` ոչ մի... Հարցնու մեն` բայց ինչի, է՞՞՞ Մրցման գնացածները թե` այ մարդ, մենք էլ չջոկեցինք. նույն բոչկից էր լցրած...

քարկտիկ, ըհը-ըհը, ահաբեկիչների հետ չեն բանակցում, գյուտության ու կռտության, ՓՈՔՐոգի, շառից-փորձանքից հեռու, Ոսկե Ձկնիկ, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу, անտրամաբանադիր

Previous post Next post
Up