«Ղոչաղ կացեք» (c)

Mar 20, 2013 19:37


Արխային բաներ գրեք Աշոտյանին, մշնախին...
Հաստատ ֆեյսբուք-ինտերնետում չեն:
Հայաստանն են շենացնում, համոզված եմ:
Աշոտյանը իր մեքենայով գնում է սահմանամերձ գյուղերը, տեղում տեսնելու, թե ինչպիսին է Կրթության վիճակը... հաստատ հանդիպում է ունենում գիտնականների հետ, գիտական հոդվածներ կարդում, թե ինչ կա գիտական աշխարհում...
Մշակույթի նախարարն էլ Հայաստանով մեկ պտտվում է, հուշարձանների գրանցամատյանում հատուկ հանձնաժողովի հետ նշումներ է անում, թե ինչ վիճակում են հիմա հուշարձանները...

Տենց:
Գյուղնախարարը գարնանացանով է, գյուղացու կողքին...
Քաղաքապետը փորձում է հասկանալ, թե ով է թույլտվություն տալիս, որ պետական պաշտպանության տակ գտնվող շենքերը կամ քանդում են, կամ ձևափոխում... Ասա՞՞՞ Տարոն:

Էլ ինչ պատմեմ ՞՞՞
Ուր նայում ես` պատմելու է:

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, ծառատունկ-շուրջպար, ինֆ-ի համար չեմ երաշխավորում

Previous post Next post
Up