Մի լուսանկար կա. մարդը, որ խանութից վերադառնում է ու կանգնում տանկերի դիմաց, որ գնում էին եսիմ ուր...
Երեկվանից այդ պատկերն է. ..
Այն մարտի մեկին էլի բաժանված էինք երեք ու ավել մասի` այս կողմ, այն կողմ, ու մի կողմ էլ, որ կամ կողմնորոշված չէր կամ ծույլ էր, կամ էլ ասենք ոնց որ էլի հիմա ես` մնացել եմ մեջտեղում...
Բայց ես ու երևի էլի, ովքեր ամենավատ երազում էլ չէին հավատա, որ հնարավոր է նման բան... նույնիսկ` հոկտեմբերի քսանյոթից հետո... հայը հային, մենք մեզ... ես կամ մենք չկանգնեցԻ զիվորների ու քաղաքացիների արանքում... ու որ մեկն էլ մեջքը հեներ ինձ ու կանգներ դեմքով մյուս կողմ... մեկ է` որս որ կողմ....
որ իրար չհասներ այդ ատելության ալիքը...
Բարեկամներից մեկի ընտանիքը ինչ-որ ծնունդից ուշ հասել էր տուն, քաղաքի ծայրամաս, առավոտյան տղան զանգում է, թե` մամ, ինձ բան չի եղել, հանգիստ եղի... Սա էլ թե` ինչի ՞՞՞ ինչ էր եղել՞՞՞ Հետո տղան պիտի պատմեր ատելության գոռոցների մասին, իրենց անզեն կանգնած լինելու ու իր որոշման, թե` այսպես աննպատակ ես չեմ ուզում մեռնել, էլի վրա գան, կփախնեմ...
հիմա նույն ձև էլ երևի գոռում են, երբ բանակում զինվոր է սպանվում... նույն ձև, ուրիշ բառեր....մանրուքներ չկան. մեկ սենց մեկ նենցին ես չեմ հավատում...
էս ինչ հում ենք...
...ու մարտի մեկի հետագա սարսափները, մարդը մարդուն, հայս հայիս, ....ու եկավ Մարտի մեկը...
Հետո` հիասթափությունը, էլի սպասելիք, վախ, որ կոտրվավ մարդկանց ողնաշարը, վախ` գրես թե չէ, ասես թե չէ, ...
Ու մեկ է, հիմա, հիմա էլ ու հիմա էլի ԱԱ` մեջտեղը կանգնելու՞՞՞... Դրա համար ուժ է պետք:
Չ
կանգնեցի ես մեջտեղը... չհավատացի, որ կարող է նման բան լինել...