Աշոտյանը բլոգնյուզ է բացահայտել

Feb 14, 2013 19:52


Խեղճ ԿԳ նախարար:

Ոչ եղել էր շրջաններում, ոչ մարդկանցից էր տեղյակ, ոչ նրանց կենցաղից, ոչ բլոգ էր կարդում, 168 ժամ, ոչ Հայ Ձմեռ պապ....

Խուլ ու անմունջ աբրըմ էր, մինչև հայտնագործեց բլոգնյուզը, որ կան կարիքավորներ:

Արյա, բայց ինչ խնդալու է:
Մալոչ ԿԳ նախարար:
Իր ֆեյսբուքում էլ գրել է`

BlogNews-ը և ԿԳՆ-ն կօգնեն անապահով աշակերտներին
Ուշադրություն, ուշադրություն

BlogNews-ը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկնարկում է
մի նախագիծ, որի նպատակն է հասնել նրան, որ Հայաստանում և ոչ մի դպրոցական
ֆինանսի պատճառով զրկված չլինի դպրոց հաճախելու հնարավորությունից:

Հետայսու BlogNews-ը և ԿԳՆ-ն համատեղ ուժերով անհրաժեշտ պարագաներ և այլ օգնություն կտրամադրեն բոլոր այն անապահով ընտանիքներին, որոնց զավակները ինչ-ինչ պատճառներով դպրոց հաճախել չեն կարողանում:

Մենք անթույլատրելի ենք համարում 21-րդ դարի Հայաստանում ֆինանսի պատճառով
դպրոց հաճախելու հնարավորությունից զրկված երեխաների գոյությունը և կանենք
հնարավորը՝ խնդիրը վերացնելու համար: Իհարկե, մեր նախաձեռնած այս գործում
դու էլ չպետք է անմասն մնաս, սիրելի ընթերցող:

Եթե գիտես
անապահով մի ընտանիք, որի զավակը հագուստ, գրենական պիտույքներ կամ այլ
պարագաներ չունենալու պատճառով դպրոց չի հաճախում, խնդրում եմ իմաց տուր
մեզ՝ նամակ գրելով editor@blognews.am հասցեին:

Նամակի վերնագրում նշիր «Օգնիր» բառը և նամակում պարտադիր նշիր այդ ընտանիքի հասցեն (ցանկալի է նաև հեռախոսահամարը):

էլիտարներ և գավառացիներ, բառ չունեմ, գյուտության ու կռտության, Ամառային-կինոՄոսկվա, Էրոտիկա, սերոբ, Էրմենի, mauvais ton, օտարալեզու, 3 շիշ ձեթ, խոտան

Previous post Next post
Up