Feb 12, 2013 12:26
Որովհետև` սոցալիզմը փառք էր էն բանի համեմատ, ինչ սպասվում է այս ընտրություններից հետո:
Այն ժամանակ գոնե կրթություն կար, ... չէ, առանց գոնեի` ԿԱՐ
Գաղափարախոսություն կար, ուրեմն` գաղափարներ կրողները ԳՈՆԵ սկզբունքներ ունեին
Հիմա Քիմ Քարդաշյանի ֆենոմենն է թևածում:
Հա, ի դեպ` չգիտեմ բլոգումս արտահայտվել եմ այդ մասին, թե չէ, բայց ես կարևոր եմ համարում, թե ով ինչ է ասում. Երբ Քարդաշյանը խոսում է Ցեղասպանության մասին, ես չեմ հասկանում` իր պահանջելիքը Թուրքիայից ինչն է ՞՞՞
Ոնց որ տատերի մասին պլեյբոյում գրեն ու նկարներ դնեն, մի նախադասություն էլ` ցեղասպանություն:
Տո փախաք, հա՞՞՞
Ցեղասպանության աղանդավորներ:
Հիմա բարեգործության աղանդ էլ կա. Ու դա փողը չէ: Ուր է թե դա լիներ ՞՞՞
Ես սովորություն չունեմ ուրիշի գրպանները հաշվելու:
Բայց ինքնագոհությունը ու ռեյտինգը, որ ապահովում է ... բարեգործությունը, ... էլի ոչինչ, դա էլ կարող եմ ուրիշի գրպան հաշվել:
Երիտասարդներն են մեղք:
Ճահճի մամուռ են դառնում:
Ափսոս:
Իսկ երիտասարդը պիտի ընդդիմադիր կեցվածք ունենա: Էդ ա: Արյան մեջ պիտի լինի դա: Աաա. կեցվածի աղանդն էլ կա, էլի սխալ գրվեց. Ուրեմն` ընդդիմադիր էություն:
Էս լղոզված ու լղոզվող արժեքների մեջ շուտով խոսքն էլ կկորի...
Տգիտությունը դառնում է ուժ, ...
Արդեն ցավ եմ զգում, երբ ուզում եմ ասել` Եղիցի լույս...
Բայց երևի ինչ-որ դարում էլ այսպես եղել, չէ՞՞՞
Ուղղակի շորերն էին սիրուն, երկար, ասեղնագործ...
քարկտիկ,
ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով,
Օպերացիա Թմբուկ,
ՓՈՔՐոգի,
Մեծեր ու Փոքրեր,
օտարալեզու,
genocide,
3 շիշ ձեթ,
զեկուցել իբրև վիրավորանք (c)