երեք հարց, կամ` պլոճիկն է շուտ եղել, թե... հավը

Feb 11, 2013 22:19


ա.- Ինչու քաղաքապետարանի կայքում 8.02.2013-ին միայն հայտնվեց այն վարորդների աշխատատեղի մասին հայտարարությունը, ում չլինելուց քաղաքապետը նրանց 150.000-անոց աշխատավարձերի ձեռքը կրակն էր ընկել արդեն, չգիտեր ուր դներ...

Այստեղ կարող է հարց ծագել, թե` սկզբում ձուն է եղել, թե հավը ՞՞՞
Բայց դե, անցանք, չասեն մարդկանց աշխատանքին վայիս ենք լինում..

բ.- ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված, որ Նարեկ Սարգսյանը հայտարարել է, թե աժիոտաժը հնարած է, էդ շենքին կպնող չկա... է՞՞՞
Այ նույն հայտարարության մեջ ասում է` ՈՐ ԻՆՔԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԵԼ: Ի ԴԵՊ:

Դեպք...

Ես տարանջատել չկարողացա. Ասել կուզի Նարեկ Սարգսյանի արհեստա ինչա նոցը, որ կպած իրար հետևից պատճենահանած շենքեր է ճպպցնում քաղաքով ու երկրով մեկ /աչքերս փակ ասեմ որն է իրենը/, փող չի աշխատում ՞՞՞ Բիզնես` ծը ՞՞՞ Միայն ընթացքի հաճույքն է ՞՞՞  Ոչ շահերի անբախում, ոչ մի այլ բան ՞՞՞ Ընդամենը ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ է ՞՞՞

Յաքուկատաղած:

գ.  կամ ավելի ճիշտ`  բ. ու կես` Երևի սա էլ նույն ու ընդամենը ստեղծագործական ոգեկոչումն է Դե` որ այսուհետ հանկարծ չհասկանաք, թե ինչու է Երևանը ադեի վարտիքի նման կարկատաններով լցվում, իմացեք....` անշահ բարե...  բարեգործական չէ, էն մյուսը որն էր՞՞՞ հա` Գագայի ստեղծագործական իրավունքի բանեցումն է ընդամենը:

Այ հիմա էլ լիարժեք գ. 
Այս խմբի հարցերը շատ են. միտեսակ` ութերորդ հրաշալիքի պես:
Փակ շուկան էլ էին փոշին վրայից թափ տալու ուղղակի, չէ՞՞՞

էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, Օպերացիա Թմբուկ, disneyland, օտարալեզու, 3 շիշ ձեթ, Понедельник начинается в субботу, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up