չէ, ինչ հարց ՞՞՞

Feb 10, 2013 15:52

Նայում եմ` մայթի մոտ տաքսի է կանգնած, մեջը վարորդ չկա: Ես էլ բավական քայլել եմ, մի երկու նկար էլ արեցի` չթափած աղբ, գովազդային ցուցանակներ... հիմա արդեն ուշանում եմ: Կանգնեցի այդ տաքսուց քիչ հեռու, նայում եմ` տաքսի չի գալիս ՞՞՞
Տղամարդ էր կանգնած, ուշադիր նայում էր: Մտածում եմ` երևի զգաց, որ կամուկացի մեջ էի` անցնել փողոցը, թե չէ... նայում է, էլի:
Այ մարդ, նայում է:
Գլուխս թեքել եմ հակառակ կողմ, բայց զգում եմ` նայում է:
Արյաաա,-մտածում եմ,-ինչ դեբիլ եմ բայց` ՎԱՐՈՐԴՆ է:
Շրջում եմ դեմքս դեպի իրեն, ու համարյա բախվում եմ, որովհետև ինչ-որ ակնդետ է շատ:
Չեմ հասցնում բան ասել, սա թե` մի հարց տամ ՞՞
Ես էլ գոհ, որ ԴԵ ԻՀԱՐԿԵ ԳԻՏԵՄ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ, ասում եմ` դուք վարորդն եք չէ՞՞՞ էն տաքսու:
Սա թե` Չէ, ինչ տաքսի ՞՞՞ Վարորդ չեմ: Կարող եմ հարց տալ՞՞՞
Անակնկալի եկա, ասում եմ` չէ, էլ ինչ հարց ՞՞՞ ոչ մի հարց էլ չեք կարող տալ, եթե վարորդը չեք:

Տաքսի եկավ, թռա մեջը:
Մտածում եմ` տեսնես անհարմար եղավ՞՞՞ Չէէէ, լաաավ, լավա. Բա որ բռներ ու հարցներ` կարող է դու Խլուրդն ես՞՞՞ Եվ հետո` ... աչքիս ինձ իրոք հարց միայն տաքսու վարորդներն են տալիս...

Վատ է:
Էհ, էս էլ սենց:

ԲԱՐԵՎ, պաչել-մաչել` չկա, play-off

Previous post Next post
Up