Պարույր Հայրիկյանի դեպքի մասին եմ գրելու:
Դե, հենց դեպքի մասին բան չեմ կարող ասել, ես օրինապաշտ քաղաքացի եմ ու անկապ վարկածներով նախաքննությանը չեմ ճնշի ու մոլորեցնի, բայց այ, որ նայում եմ կողքերս ու ՏՎ, կարդում եմ գրածներ..
Բաց շուկայի հետ կապված անտրամաբանությունն ու ամենաթողտվությունը կատաղեցնում է, բայց որ նայում եմ ասենք հհկ-ին` Աշոտյան, Շարմազանով... մտածում եմ` ոնց է ստացվել, որ նույն խմորից են սարքած ՞՞՞
Այսօր մի հինգ րոպե Արմնյուզ նայեցի, Շարմազանովը էնքան շտապեց հասկացնել, որ ինքը քիփ է Հայրիկյանի հետ ու հաստատ մեղավոր չէ, որ սկսեց դուրս տալ էլ նախաքնչական տվյալներ, էլ որ 25-30 սմ-ից են կրակել, էլ որ դա Հայրիկյանն է ասել ու որ Հայրիկյանը խոսել չէր կարողանում... Էլ որ սա քաղաքական եսիմ ինչ է:
Լրիվ էն անեկդոտը`
-Ուրեմն, մի օր սիվտակ..
-Սպիտակ, հա՞՞ երևի
-Հա, սպիտակ շըլվար..
-Շալվար հա՞՞ երևի
-Հա, շալվար հագած էի, մեկ էլ հույթ..
-Հյութ, հա՞՞ երևի
- Ա դե, ախպեր, որ էդքանը գիտես, դու պատմի:
Կամ Աշոտյանը. Մի հատ վազեց գիշերը իր ֆեյսբուքում գրեց, որ սա ակնհայտորեն պետականության դեմ քայլ էր, հետո սահմանադրությունից էն հոդվածը... Մարդ չի էլ ուզում կրկնի:
Հետո տեսավ գնացել են հիվանդանոց, ինքն էլ վազեց:
Բագրատյանը գրեց` լավ է, բարևում է բոլորիդ, Աշոտյանի սիրտը չտարավ, գրեց` ԲԱՅՑ աչքերը փակ էին...
Բա դե ում պալատ պատալըգանատոմ չմտնի, որ մարդիկ աչքերը չփակեն ՞՞
Ու թե ինչու էին թույլ տալիս, որ Շարմազանովը ասի, որ Հայրիկյանը տեսել է կրակողին, ու ինչու էին թույլ տվել, որ Աշոտյանենք մտնեն վերակենդանացման բաժամունք, անհասկանալի է:
Բաց .
ՓԱԿ շուկայի երկրորդ սերիան է: Հ.Գ- 16:21
Ինչ մի, տոռմուզեցիք ՞՞՞
Գործը գնալով խճճվում է, իսկ դուք անցաք կենցաղային բաների
Պարույր Հայրիկյանը գոնե կառավարական հայտարարությունները իր մասին կարդար, իմանար, որ ոչ մի թշնամի չունի...
Հ.Հ.Գ. - Տեսնես ես ունեմ ՞՞՞
Հ.Գ.Գ. - Հայրիկյանը ՀՀԿ անդամ չի, չէ՞՞՞