ԿԱՐԻՔ. Ինձ ՍՄՍ-ով դիմում է հոգեբանական կենտրոնը...

Oct 15, 2009 16:44


...որ դիմեմ իրեն` դեպրեսիայի, նեվրոզների  /սա սխալ ա գրված. դա ներվերից ա, պիտի լինի` նեՐՎոզ/, վախերի, ընտանեկան խնդիրների... և այլ համար: Տաաակ` վախում եմ շքամուտքի /սա սխալ ա, շուք չի, լավ էլ մութ ա, ու մութը Տ-ով չի գրվում, որ` շքամուտք: Մութաշատ պիտի լինի/.. մոռացա: Մի խոսքով` մթից: Մթից` ինչ... արդեն չեմ հիշում. միժամագրումեմսա:

/Ու անեկդոտ հիշեցի, որ մեկն ընկերների մոտ գլուխ ա գովում, թե ինչ մեծ արջ ա սպանել, որ մի ոտքը... ու կեսից հեռախոսը զանգում ա.../ :

Դե լավ, գրել-գրել եմ` հասնեմ ընտանեկան խնդիրներին` կարող ա Վանա կատու ուզեք լավ պահել, որ տիրոջ սիրտը չանհանգստանա ու չմղկտա՞՞՞՞  /Կարող եք ձեր տանը, կամ` կատվի տանը, եսիմ/    

լուսանկար, :), Վանակատու

Previous post Next post
Up