բլից... կյանք

Dec 21, 2012 15:42


Էս կոմպի դիմաց լռվելուց վիզս քարանում է: 
Հիշեցի, որ սանդալի մեղր ունեմ. Քսեցի, բարակ ցելոֆան դրեցի, որ չքսմսվի ու քնա

Աղոթեցի, նոր քնեցի: 
Տխրեցի, որ դադարը, որ այդքան ուզում էի, որ մտածեմ, հասկանամ, կարոտս առնեմ, ... եկավ այն գիշերը, երբ բոլորը... չէ, չեն սպասում, բայց` նայում են աշխարհի վերջին: 
...
Արթնացա ցելոֆանի խշխշոցից: Սկզբում թվաց` իմն է: Դանդաղ արթնանում եմ. իմը չի կարող, իմը խշխշացող չէ: Դրսում է երևի, մտածում եմ: Դրսում` ուր ՞՞ Այս հարկում...  Հատակին  քիմմաքրումից բերած վերակուի ցելոֆանե պատյանն է: Նստում եմ ու սկսում ուշադիր նայել` դրանից է ձայնը ՞՞՞

Չէ կարծես:
Չէ:
Զգում եմ բայց` օդը դողում է: Նայում եմ դուրս` ոչ մանուշակագույն մութ է, ոչ դեղին լույս: Մինչև հասկանալը, որ` քամի է, մտածում եմ` վիշապները օդ են ելել...
Զգում եմ, որ վախս գալիս է: 
Միիի,-ամաչում, հեռու եմ հրում...
Միի,-ինձ եմ ասում,-աղոթել եմ:

Աղոթքովս պարուրում եմ ինձ, պառկում, մատով արթնացնում եմ համակարգիչս, որ... մենակ չլինեմ՞՞՞ Օնլայն քիչ մարդ կա, ստատուսներն ու կոմենթները շատ դանդաղ են հոսում ցած. Երևի քնած են:

Դրսում վիշապներ են, իսկ մարդիկ` քնած: Մտածում եմ` Գրե՞մ, թե՞ ասեմ` լաավ, քնեք, վախս անցավ... կնայեմ ես ձեզ, քնեք...

Ու բայց էլի տարածության, թե աշխարհի ահռելի չափերը սկսում են մտքումս ոլորվել քամուց... 
Խավարը գալարվում է...

Մատս տանում եմ կոմպն արթնացնեմ էլի. Կարդում եմ` Աճուրդը դադարեցված է... 
Էլ պետք չէ փողը այդ աղջկան: Վերջ. Գնաց:
Չկարողացանք նայել:

Հիմա կողքներս նայենք, տեսնենք` կկարողանանք տեսնել ՞՞՞

Մեծեր ու Փոքրեր, ՏՈՒՆ

Previous post Next post
Up