Գագա, Տարոն, Աշոտյան ու այլքք

Dec 12, 2012 18:46


«Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ձմեռ պապիների և ձյունանուշների ստուգատես »- Յաքուկատաղած...

Բա որ Նոյլենդի մասին էլի խոսում են ՞՞՞ Ինչքան հասկացա` ճարտարապետների միության նախագահն է ... ըըը... պատահաբար /բա էլ ոնց ՞՞՞/ տեսել  քաղաքապետարանի կայքում. խորհրդում չի քննարկվել Ճ

բաաաայց` քաղաքապետարանը որոշել է 13 թվից «Դալմայի այգիներին հարակից տարածքում «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի աշխատանքների սկսվել»:  
նոոոոյԼԵԵԵՆԴ
նոյ լենձձձձ
ջանիիիիիի... կակա, գագա, տարոն-նարեկ ու այլքք

այլՔք:

Եվրոպայում, միակ դեպքերը, երբ մարդուց վերցնում են սեփականությունը` հերթական տերը չի կարողանում այն պահպանել: Կարծում եմ ժամանակն է վաղուց, որ Տարոն-Նարեկ-Գագայի ձեռքից վերցվի ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Երևանը, որովհետև չեն կարողանում պահպանել: Ավելին` այլանդակում են:

Ոնց որ բժշկականի ձեռքը խրտվիլակ տված լինեն, թե` մեկդ սրսկել սովորեք, մեկդ մազերը ֆենեք, մեկդ էլ հերձեք էդ ընթացքում:

այլքՔ:
Աշոտյանը վերջերս թե` «ՀՀ-ում հատուկ դպրոցների քանակը պետք է կտրուկ նվազի»:
Ու հըլը լսեք, ինչ է ասում: Իրեն թվում է, թե ինքը իր երազած նախարարն է, կրթության ու գիտության, մի նենց է կարգավորել միջնակարգ կրթությունը, մի նենց է ապահովել ուսուցիչներով մարզերում, ու ԱՅՆՔԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ՈՒՆԻ, ՈՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ կարող է ապահովել հաշմանդամների լիակատար` ըստ անհատական պահանջի ուսուցում:

Ամոթ է:
Մի հատ որ բան եք ասում, մտածեք, մի հատ մարդկանց նայեք` ինչ են ոնց են ինչով են ապրում ոնց են ապրում ոնց են սովորում...
Կամ` ոնց եք ապահովում նույն դասարանում հենաշարժական խնդիրներ ունեցող, կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ուսուցումը ՞՞՞
ՈՒՐ ԵՆ ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ:
Ուր են երաշխիքները, որ ամեն ինչ այնքան է մշակված, որ ոչ հաշմանդամը, ոչ էլ ոչ հաշմանդամը չեն տուժի: Հիմա, երբ ստարտային ու հնարավորություններով /խոսքը սոցիալականի մասին չի/ մոտ երեխաների համար չի ԿԱՐՈՂԱՑՎՈՒՄ կազմակերպվել նույն կրթությունը, ոնց պիտի սա կազմակերպվի՞՞՞

Չասսեեեեք ինձ` սիրտ չունես, բան, չես ուզում բոլոր երեխաները իրար հետ սովորեն, բաան.. Չտուֆտեք ստեղ: Որտև եթե շենքերը չունեն թեքահարթակ, մենք ՈՉ ՄԵԿՍ հաշմանդամների մասին մտածող չենք: Իմ հաշվին բարոյական ու մարդասեր չերևաք: Նենց որ` իմ գրածը հանկարծ սխալ չհասկանանք, ու սխալ չմեկնաբանեք:

Աշոտյանի ասածը ոչ կրթության բնագավառից է, ոչ գիտության, ոչ իրատեսական է, ոչ հիմքեր ունի: Սա ընդամենը հայտարարություն է, որ ասի` ԱՍԵԼ ԵՄ, հըլ տեսեեեք ինչ եմ ասել: Տակսկազած` քաղաքական կամք:

Բոլորին մի տեղ: ԿԱԽԱՐԴԱԿԱՆ դոգմատիկ բառերով` «Հայաստանը կարող է սկսել մի գործընթաց, որի վերջնական նպատակն է յուրաքանչյուր երեխայի կրթական իրավունքի լիարժեք իրականացումն ըստ իր կարիքների ու անկախ սահմանափակումներից»: /ստեղ էլ` յաքուկատաղած. իսկ ինչն է խանգարում, որ մինչև հիմա սովորական դպրոցներում արդեն եղած լիներ սա՞՞՞/

«Իսկ բարոյա-հոգեբանական խնդիրը հաղթահարելուց հետո մենք ի վիճակի կլինենք տարիների ընթացքում լուծել և ֆինանսավորման հարցերը, և ընդունել լավ օրենքներ ու կառավարության որոշումներ, և այլն..»:

Ստեղ` օֆթոփ.
Ինքը երևի չգիտի էլ, որ թեքումովը ոչ միայն հաշմանդամների համար դպրոցն է, այլև ասենք մաթեմատիկական թեքումովն էլ է հատուկ համարվում:

Կամ խաղում է. Պատկերացրեք, որ հատուկ դպրոցների ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼՈՒ մասը հանկարծ ու ձեռք բերի օրենսդրական «օժանդակություն»:

Չպատկերացրեցիք ՞՞՞ ինչ կլինի:

Դիլիջանի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ դպրոցի հաղթարշավ կլինի:

Այլք:

քարկտիկ, գյուտության ու կռտության, գնահատական, Օպերացիա Թմբուկ, fizi-logus, ընտրությունները մոտենում են, օրենք, դպրոցներ, Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն, օտարալեզու

Previous post Next post
Up