Սպանդ

Nov 30, 2012 19:33

Ես կքերեմ այս մի սերն էլ.
Բայց դու չասես` տեսար, անցա՞վ…
Ես կհասնեմ վերջին դռան,
Ու կճանկռեմ` բաց, բաաաց, գնամ
քո չսիրուց ու իմ ցավից.
Ու կքերենք` ես այդ դուռը, դու` քո սերը
իմ դողացող, արնած ներսից…

Ու կզարկվեմ կույր դռանը
սպանելով միջիս քոնը, քո բառերը, տաք ձեռքերդ, շնչիդ հոտը, աչքիդ ծովը, գրկիդ գետը…

Սպանվելով ու սպանելով երազներս.

Համրիչի հետ բախտագուշակ տարուբերվեմ`
սեր-մահ-կյանք-սեր… մինչև մի ելք.
Այս անգամ էլ երևի կյանք՞՞՞
Մի քիչ մահոտ, մաշած ներսով,
Ու լուռ երդում` էլ ոչ մի, էլ…

Բայց... դու չասես` տեսա՞ր, անցավ:

բան

Previous post Next post
Up