ՕՊԵՐԱՑԻԱ ԹՄԲՈՒԿ. Մի օգնության ձեռք էլ գցեմ Նապոլեոն Սարգսյանին

Nov 15, 2012 20:20


Հա, էն նույն նրան, ով քաղաքը դարձնում է բոշի յուրտ: Պահպանած շենքերը տեսել եք ՞՞՞

Տակը հին շենքից ֆասադ, գլխին` նոր, մի քանի հարկանի վեռանդա: 
Սյուռ է: Ահասարսուռ սյուռ:

Հիմա ասել` հիմարություն է, անճաշակություն է, ճարտարապետություն չի, տո դու ով եղար, որ իմ քաղաքը սենց այլանդակում ես, սա տեսնես դիտմամբ է անում՞՞՞ ... հա, այս ու բոլոր մնացած ձեր խոսքերը զուր են:

Անում են: Ու այնքան կրքոտ, որ` անելու են: 
Հիմա` հենց բան ես հարցնում քաղաքի գլխավոր ճարտարապետին, ասում է` ուղղակի ինձ չեն սիրում... 
Միտեսակ` սրտից թույլ ու սիրակարոտ մասսա են հիմա գլխավորները... Մի ասեք` վատա... շենքը` կցմցած-կարկատած, արձանները...

Մի, էլի մի:
Ես բան եմ մտածել. Ասում եմ` Նապոլեոնին գլխի գցեմ, որ բոլոր շենքերի գլխին էլ մի-մի անճոռի... այսինքն` իր սրտով մի բան թող կառուցի: Ու Երևանը կոչենք` անհամատեղելիության քաղաք: Գան նայեն, զարմանան, թե մարդկային միտքը ինչեր կարող է չհամատեղել: Ձեռքի հետ զարմացած զբոսաշրջությունն էլ կզարգանա:

Աշտոժ:

էս էլ սենց:

ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ահաբեկիչների հետ չեն բանակցում, Օպերացիա Թմբուկ, շառից-փորձանքից հեռու, կտեր, մեթոդաբանություն, postfactum, genocide, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу, էլիտարներ և գավառացիներ, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, զ-ով tag չունեի..., postmodern, Էրմենի, Երևան, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up