Սիրիահայերի հայրենիքում

Nov 13, 2012 12:24


Երեկ առանձնապես բերանս չէր բացվում բառ ասելու, էլի էն տաքսու վարորդը հանդիպեց, որ ասում է` ուֆֆֆ, էլի նույն դեմքերըըըը, նույն պատվերներըըը, նույն մարդուն նույն տեղը տաաար. հոգնա-ձանձրացա...

Այս անգամ թարսի պես ճամփաս ավելի երկար էր... Հասավ սիրիահայերին: Ասում է.

«Երկու երեխա նստեցին, սիրոււււն... ասում են` մենք բիդի ձեզ վեց հարյուր դանք, որ մնացածին հաց առնենք... ասում եմ` վայ էրեխեք ջան, ուզում եք, էդ էլ մի տվեք...

Շատ են, շատ սիրիահայերը հիմա:
Էն օրն էլ մի մարդ ասում է` ինչքան մարդ էր ուզում գալ, չկարողացավ տոմս առնել: Տոմսերը մեր հաշվին էին. Զիջում-բան չեղավ...Երբ երգրաշարժը եղավ, հայրս շապիկից սկսած ուղարկեց...
Ասում եմ` հիմա խելքներդ եկավ տեղը՞՞՞ Աստված չանի, մյուս անգ...
Ասաց` միշտ ալ բիդի օգնենք հայրենիքին....»:

...Զգացողությունը, որ ապրում եմ սիրիահայերի հայրենիքում, գնալով ուժեղանում է...

Ջերմեցի. գիշերը երազումս Երևանում տրամվայի գծերով փղերը ուղևորներ էին տեղափոխում

Տիգրանակերտ, ՓՈՔՐոգի, Վանակատու, gens, ... ԲԱՐԵՎ, քարկտիկ, Հայրենիք, fizi-logus, Եկեղեցի, ԿեռԱն թագուհի, play-off, Արցախ, ավելի` քան Taximètre, հայ ազգ, Կորցրել եմ, ՏՈՒՆ

Previous post Next post
Up