տեսնես ճիշտ ընտրեցի՞՞՞

Oct 21, 2012 08:49


Առաջնորդ է, թե մարդ ուղղակի, ում կողքին ուզում եմ լինել, չգիտեմ.
Որովհետև միայն ինձ չի դիմում, տեսնում եմ. շատ ենք.
Իր խոսքի հետ լռություն է տիրում, կամաց կողքի ենք ընկնում, մահճակալներ են հայտնվում խիտ շարված...բոլորը պառկած են. 
- Փակեք աչքերը,-ոգու կոչ անող ձայնով, բայց ասես ոգեկոչում է, երկար խոսում է- ... այ հիմա թող գա իմ հետ նա, ով կարող է...
Ես նայում եմ շուրջս, բոլորի աչքերը փակ են. քնած են, թե ինչ, մեկ է կարծես...
Մեեեծ տարածություն ու բոլորը անշարժ ու փակ... 
Տղամարդը գնում է դեպի դուռը, վստահ հայացք գցելով վրաս, կանչում է գլխով:
-Հեեյ, լսի ինձ,-ասում եմ, նա կանգնում է,- ես քո հետևից չեմ գա. Ես ինձ փորձողի հետ  չեմ կարող լինել:
Ու թողնելով զարմանքը դեմքին, արթնանում եմ:
Հա:

ԲԱՐԵՎ, երազ

Previous post Next post
Up