Դե, քանի սկսել են շուրջս ուտելուց խոսել, մի սալաթի մասին էլ ես պատմեմ. Սարքում էր ընկերուհիս. Հիմա Կանադայում է:
Մի քանի գլուխ սոխ բարակ ու երկար կտրատում էր, փռում սեղանին ու աղով տրորում: Մենք նստած լացում էինք կողքը ու անընդհատ հարցնում` հաստատ հոտ չի գա՞՞՞
Ինքը` չէէէ, հոտը հիմա դուրս է գալիս...
Դե` ախմախ համակուրսեցիներ, էլի: Տեսածներս ինչ էր` բանաձև...
Հա, ինչ էի ասում. Դրանից հետո սոխը, որ մետաքսի պես հլուացած էր լինում, լցնում էր սալաթի ամանի մեջ, ավելացնում տոմատ ու կարմիր պղպեղ: Կարելի է լիմոն էլ քամել մի քանի կաթիլ:
Ու` վերջ:
Էս է:
Հոտի մասին գաղափար չունեցանք երկու պատճառով:
Երկրորդը` մի ժամ նայել-լացելուց հետո ԲՈԼՈՐՍ էլ կերանք:
Բարի ախորժակ. կպատմեք ինչ եղավ: