Թե ետ գնաս

Sep 25, 2012 18:09


Ինձ կթողնեմ այն ամռան մեջ.
Որ հենց դառնաս,
Փչեմ դեմքիդ ու թարթվեմ ներս

Ինձ կթողնեմ մի կատակում,
Որ հենց ժպտաս,  
Բերանիդ շուրջ ես ծվարեմ

Ինձ կթողնեմ մեր սրճի մեջ.
Որ հենց խմես.
Սերեմ փրփրոտ, համբույրի պես…

Ինձ կթողնեմ մի քարի մոտ
Որ հեեեենց գնաս…
Սպասեմ գալուդ:

Ինձ կթողնեմ քո ծիծաղում
Որ հենց տխրես,
Մեռնեմ անձայն…

Ինձ կթողնեմ...
Հենց դու գնաս:

բան

Previous post Next post
Up