Երևանին վերադարձնել... Ոնց որ` մարդուն վերադարձնել... լուծը

Jun 21, 2012 10:37


Վարչապետը ան...
Ոնց է այդ բառը՞՞՞
Ասենք` մտատրամաբական դիսոնանսը, պատճառահետրանքային կապի անմարսողական փսխուքը, նայել-չտեսնելը, չտես-անականջ ինքնագոհությունը...

Ոնց որ հարց տան` ինչու եք այդ կնոջը բռնաբարել, ասի` ես հասկանում եմ ձեր հարցի ամբողջ շրջանակը` արդյոք հարիր է, որ բոլոր կանայք կույս չլինեն` կույսերը, պոռնիկները, մայրերը և պապերը:

Հարցնում են` փակ շուկան քանդում են. պատմամշկութային արժեք է, այ մարդ...
Ասում է` ես հասկանում եմ. դուք հարցնում եք` ՀԱՐԻՐ Է՞՞՞՞՞  քաղաքի կենտրոնում այդպիսի /ԱՅԴՊԻՍԻ/ կառույցներ /ուշադիր/` ունենալը, թե... չէ: Եւ արդյոք Երևանի կենտրոնի բնութագրի հետ բռնում է, թե չէ.  

ԱՄԱՌԱՅԻՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ, ԹՄԲՈՒԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ...  

Չսարքված թմբուկն ու մշակութային հուշարձանը` նույն շարքում
Հորական տունն ու ինչ-որ մեկի երազի լուծը:

Հ.Գ. -գրազ կգամ, որ վարչապետը ինձ կարդում է.  հարիր-ը ես սկսեցի գործածել ակտիվ ու «անհարիր» գրառումներում` սիրում եմ տեքստը «չամիչացնել» հանկարծակի բառերով...

Հ.Գ.Գ.-Անսովորը անկիրթն է ՞՞՞
Գ. Հ. Գ.- Մինչև վերջ չկարողացա լսել
Հենց սկսեց կառավարության ծրագիրը ցիտել... 

էլիտարներ և գավառացիներ, ծառատունկ-շուրջպար, ահաբեկիչների հետ չեն բանակցում, գյուտության ու կռտության, Ամառային-կինոՄոսկվա, ՓՈՔՐոգի, ընտրությունները մոտենում են, սերոբ, disneyland, շառից-փորձանքից հեռու, նորտեգ` թրք, 3 շիշ ձեթ, զեկուցել իբրև վիրավորանք (c), խոտան, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up