Սեփական երազի կուլտուրա չկա՞՞՞ ես չեմ հասկանում

Apr 20, 2012 18:59


Հենց իրավիճակը հասնում է գիտակցությանս, տեսնեմ` մեքենայի մեջ մի տղայի հետ եմ։

Չեմ խորանում, որ դեմքն անծանոթ է։ Ինչ գործ ունեմ ես անծանոթի հետ, էս ժամին ՞՞՞ 


Ուրեմն անծանոթ չի։ 
Ես «փորձում եմ». Արի համբուրեմ։ 
Սա հավեսով, առանց հարցերի ու միտեսակ սովոր (!!!) մոտ է գալիս։ 
Էդ է` առավել քան անծանոթ չի։ 
Արդեն մոտենում ենք այնքան, որ պիտի որ շունչը զգամ, երեխայի լաց եմ լսում։
-Արթնացավ,-ասում է տղան։
-Արթնացավ՞՞՞ /ով՞՞՞` մտածում եմ/։
Ես էլ եմ շրջվում հետ, տեսնեմ... նստատեղին երեխա է, մի տաս ամսեկան հազիվ։
Ես ութ կտայի, բայց կողքը մեկն էլ կա, ավելի փոքր... /Դե, գոնե ինը ամիս չլինի տարբերություն ՞՞՞/։
Ես շունչս պահած նայում եմ տղային... տղամարդուն ...դուս, փաստորեն. Սա վեր է կենում, գնում քիչ հեռու, ինձ թողնում ճչացող երեխաների մոտ։
-Մամա. սրանք իմն են ՞՞՞ ,-հարցնում ու հասկանում եմ ես։
Անարդար է։
Բա...
Բա-ս չեմ հասցնում մտածել, մի հղի կին է մտնում, սկսում խոսել տղամարդու հետ, ժպտալով նայում երեխաներին։
Ես արդեն ուզում եմ մտածել, որ` այ մարդ, ջհանդամ, ... բայց գոնե իմը չեն ոնց որ։

Ու հազիվ էս միտքը մտածած հասկանում եմ, որ ուղղակի ինձ եմ նայում կողքից։
- Մամա, հըլը համ էլ ... ՞՞՞

Չէ, սա շատ անարդար է։
Գուցե համաձայնեի, բայց հազար եմ ասել` ես համաձայն եմ, բայց որ բոլոր փուլերն անցնեմ։
Իսկ ստեղ, առանց համբույրի նույնիսկ, երկու... համարյա երեք երեխա՞՞՞

Ես թողնում եմ մայրական զգացմունք-բան ու արագ-արագ փասա-փուսես հավաքում էս երազից։ 
Արթնացա, ժամը վեցը չկար։

Մի քիչ մուկը տրտղնեցի, տեսնեմ` տեսնող կա Ճ... 

երազ, պաչել-մաչել` չկա

Previous post Next post
Up