Leave a comment

nrbakert_tashuk April 8 2012, 08:10:47 UTC
Մի՛ վախեցիր...Մի մտածիր այդ մասին: Ավելին, հումորով նայիր դրան... Նա, ով պիտի կախաղանով գնա, ջրում չի խեղդվում:)Որ մեկիս ինչպիսի վերջ է սպասվում, մենք չգիտենք... Ավելին, վախեցիր նրանից, որ ասենք 130 տարեկանում 15 գերժամանակակից պլաստիկ վիրահատություններից հետո լիքը երկրպագուների կողքին ջահել սիրուն կգնաս, մինի յուբկայով, կաբրիոլետի մեջ, վիդեոֆոնով ամուսնուդ հումորով խանդի տեսարանը նայելիս:): Թե չէ... Էլի Կիկոսի սինդրոմը վերցրել ես գիրկդ ու դարդ ես անում: ԱՊՐԻՐ...
Մի ամերիկյան ֆիլմում պապը թոռնիկին մահը շատ հետաքրքիր բացատրում է. որ մարդկային կյանքը երկար-երկար ճանապարհ է, ու ամեն մարդ այդ ճանապարհից դուրս գալու իր ժամանակն ու տեղն ունի, ու որ այդ ճանապարհը շարունակվում է ուրիշ վայրում: Այս կյանքում ճանապարհից դուրս է գալիս ու մտնում է ուրիշ ճանապարհ... Ես սիրում եմ մտածել, որ իմ էներգիան մնալու է ու ցող է դառնալու... ու ամեն առավոտ վարդի վրա ցող կդառնամ... կամ երիցուկի, Արագածի լանջերին...

Ու աչքիս չես տեսել իմ դրած Նարեկացու այս հատվածը.
http://nrbakert-tashuk.livejournal.com/335243.html

Ոնց որ պատվերով դրած լինեմ...Նարեկն ՈՒՂՂԱԿԻ ամեն ինչ է...

Զատիկդ շնորհավո՛ր...

Reply

khlurd April 8 2012, 08:13:34 UTC
Շնորհավոր մեր Զատիկը

հա
ասում եմ` մահը իմաստ է ստանում, երբ մտածում ես ուր ես գնում
ու կյանքն էլ...

Reply


Leave a comment

Up