այլ ցուցակ

Mar 23, 2012 21:33


Չգիտեմ` ասենք նախընտրականներն ու Շինդլերինը ընդհանրություններ ունեն՞՞՞ Բայց երեկ-այսօր անընդհատ հիշում եմ մի պատմվածք... Չգտա ինտեում։ Մոտավորապես`
Պատերազմ է, գերիներ, փախուստ... բռնում են... ու որոշում են ամեն տասներորդին գնդակահարել։ Ութսունից ութին։  /կարծեմ/
Կանգնեցնում են շարք, ինքնահաշվարկ... առաջինը ուրախ, երկրորդն էլ, ութը հուզվում է, իններորդը` սփրթնում, տասը... պարզ է։ Հետո ասենք տասնիններորդը խոստանում է կատարել քսաներորդի խնդրանքը` տեր կանգնել նրա ընտանիքին... հրաժեշտ, բան...

Ու պարզվում է, որ սխալ են հաշվել... Նորից են սկսում, Ու նորից` զգացմունքները, լարվածություն... տասնինը քսան է դառնում ու արդեն հակառակը` քսանմեկերորդն է խոստանում տեր կանգնել ընտանիքին...

Ու երբ հերթը հասնում է վերջինին, հանկարծ բոլորը հասկանում են, որ նա հենց սկզբից էլ գիտեր, որ իրեն գնդակահարելու են:

...

Previous post Next post
Up