Leave a comment

khlurd March 22 2012, 07:18:30 UTC
մի անգամ գրել էի` ես հոգնել եմ մարդկանց պաշտպանել ինձնից...
հետո ամաչեցի
միշտ կան բաներ, որոնք քոնի համեմատ սարսափելի են ու ամաչեցնող...

Սարսափելի... Լռություն

4 Июн, 2009 at 11:45 PM

Ունեմ ֆիլմը, բայց էլի չեմ նայի: 27 րոպե: Սցենար չկար կարծես: Ծեր կին, օպերատոր: Կինը նստել է այգում, ձեռքին դատարկ աման. Երևի աղավնի է կերակրել` ուշադիր չէի:

Ուշադիր չէի, որովհետև չհասկացա սկզբում, թե ինչի մասին է: Երգում է, մուրացիկ է, խոսում է, փորձում է խոսել, խելապակաս է… Այսպես էի մտածում: Չգիտեմ երբ խառնվեց ամեն ինչ իրար. Դահլիճում ծիծաղում են. Կինը բառեր է մոռանում, բառեր չի գտնում, չի էլ գտնելու: Նրա օգտագործած բառաքանակն այդպես էլ չանցավ 200-ից: Չհասավ էլ:
Գնալով դահլիճում ծիծաղը հաճախանում է, ու ես գաղտնի խաչակնքում եմ ինձ:

Որտեղ բառ չի գտնում` երգում է: Տանջվում է ամեն չգտած բառի հետ, բայց դահլիճի ծիծաղն էլ չի չարացնում նրան: Ոչինչ չի չարացնում: Ես ավելի քան ուշադիր եմ արդեն: Պատմում է աղջկա մասին` սիրուն է, երգում է, շատ սիրուն է, շատ լավ է երգում… Ուզում եմ թուլանալ` աղջիկ ունի գոնե… Մեկ էլ` գլխաշորը տանում է ետ, մազերը… չկան. Աղջիկն է խուզել, որ չերգի, որովհետև ինքը վատ է երգում, «իսկ աղջիկը շատ սիրուն է ու շատ ճիշտ է երգում»… Անցնում է տղային. Նույն սիրով ու հիացմունքով…

Օպերատորին, որ խաբել էր երևի, թե` չի նկարահանում... ու կինն էլ հաստատ հասկանում էր, որ խաբում են իրեն. Ուզում էր ամեն անգամ բառեր գտնել, հասկացնելու, որ… ախր… բա սա ինչ է… այ` … էս: Չէր գտնում ու չէր չարանում էլի:

Ես արդեն նստած ամաչում եմ: Տարել են հիվանդանոց, հոգեբուժարան.. երևի էլի, ինչ իմանամ: Ու չեն պահել` երգում է:

Ես վաղուց ամաչում եմ. Ինչու՞: Էստոնիայում է ապրում: Ես արդեն վաղուց չեմ վախենում այդպիսին դառնալ. Չգիտեմ ինչքան վաղուց. Ֆիլմը 27 րոպեանոց է… ես ե՞րբ խաչակնքեցի: Դրանից հետո, շատ հետո սկսվեց ամոթն ու դարձավ «վաղուց»:

Ես… նախանձում եմ: Այդ ես եմ լուռ. Ով է այս ֆիլմի անունը դրել «Լռություն»: Այդ ես բառեր չունեմ. Այդ ես եմ խեղճ ու անզոր այս… ինչի՞ առջև: Նա բառերն է կորցրել, բայց հո կարող էր … չարանա՞լ: Աղջիկ, տղա, անծանոթ: Սուտը, բոլորի սուտը: Ու իր ճիշտը` աղավնի է կերակրում, երգում է: Պարզապես չի, է, երգում, լսողի համար է երգում:

Ես ամաչում եմ: Ինչ ասացի՞ վերջերս: «Ես հոգնե՞լ եմ ուրիշներին պաշտպանել ինձնից»: Ամոթ ինձ:
Tags:
anna, Աննա, Մեծեր ու Փոքրեր, ՏՈՒՆ, ՓՈՔՐոգի, բառ չունեմ

Reply

lernci March 22 2012, 11:32:55 UTC
Դա մէկ:
Մէկ-մէկ եւ միլիարդներ: Ամէն մէկը հաստափոր գրքերի հատորներ․․․

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։

1921, Հովհաննես Թումանյան

Reply


Leave a comment

Up