Մի այլ կրպակի պատմություն

Jan 31, 2012 21:05

Ծանոթ էր։

Էր` վաղուցվա պատմություն է մի քիչ։ Դե` ուղղակի այս տարվա չի, էդքան։
Սա որոշում է «կրպակ դնել». քաղաքապետարանը ստանում է կաշառքը, տալիս է թույլտվությունը /ի դեպ` կաշառքը կարող է բացահայտ չլինել. ընդամենը` ինչ-ինչ հիմնադրամներին «կամավոր» մուծումներ անել/։ Մի խոսքով` մեկը մեկից լավը չեն։ Սա տանում է կրպակը դնելու, պարզվում է այդ շենքում դատախազի ընկեր է ապրում։ Սա թե` ստեղ կրպակ չի լինելու, կվառեմ։ Բանը հասնում է դատախազին ու քաղաքապետարան։ Գնում են քաղաքապետարան, գալիս են «հաշտության։ Գալիս են-ն էլ «»-ների մեջ։ Թե` ախպեր, դու կրպակդ տեղ մի դիր, մենք քեզ ուրիշ տեղ կհատկացնենք։ Ուււււ` գնաաաաց... Շենքի մոտ դատախազի ընկերը չի թողնում դնել, որտեղ թույլատրել է քաղաքապետարանը. բայց դե` դատախազի հետ ինքն էլ չի ուզում ընկնի։ Համոզում է` սպասի` նոր տեղ կտանք... Մյուս կողմից եկել է ապօրինի կրպակներ հանելու ու տուգանելու ժամանակը ու էս Աբուհասանը իր մաշիկից բեթար վրեն մնացախ կրպակի համար խելոք տանում դատարան տուգանք է մուծում, որտև պլոճիկ չունի, որ գրավոր պահանջի քաղաքապետարանից թուղթ, թե` ուրիշ տեղ կհատկացնենք, տըտը, տըտըը...
Ու դա` ամիսներ։

Ասում եմ` դատի տուր, վնաս հաշվարկի, քաղաքապետարանից ուզի։ Կամ` դիր կրպակդ, թող դատախազի ընկերը վառի, էլի դատի տուր։  
Չարեց։

Ես էլ էդ կրպակի պատմությունը չեմ ուզում իմանալ, թե ինչ եղավ, զիբիլ դարձավ...

Ուղղակի էս Աբովյանից կրպակները որ «հանեցին» Մարգարյանի հիվանդանոցի մոտի այգի, հիշեցի։
Ինչ որ բան վաղուց չի փոխվում. ռազռեշայու կռասիծ։
Գույնը վաղը Գագա Ամատունին կասի։  
Էս էլ սենց։  
Չէ` ազիիիզ, էս էլ սեեեեեեեեենցցցց...

էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, ծառատունկ-շուրջպար, տեխնիկա, միջոցառում, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up