Վերնագիրը ամենավերջում կթարգմանեմ

Jan 24, 2012 22:24


Տխուր նայում եմ մեր այս սերնդին

Ապագան նրա` կամ մութ է, կամ` սին

Թեև բեռի տակ թե իմացության ու թե կասկածի`

Ծերանում է նա առանց գործերի:

Հազիվ օրորից`ու մենք հարուստ ենք

Հայրերիս մեղքով ու ետին խելքով.

Հոգնեցնող մի կյանք` անթիրախ ուղի.

Ասես խրախճանք` տոնին ուրիշի:

Բարուն թե չարին, ամոթ` անտարբեր,

Գործը չսկսած` անպայքար, թոռոմ ,

Վտանգի առաջ` խայտառակ ողորմ,

Իշխանության դեմ` ստրուկ ենք ու ստոր,

Ժամանակից շուտ հասած միրգ  նվաղ`

Անհամ-անուրախ քիմքին ու աչքին,

Ծաղիկների մեջ` իբրև որբ քոչվոր,

ՈՒ` ժամը վերելքի` անկումն է ավաղ....

/Լերմոնտով, շարունակելի...  Սկսեցի թարգմանել, դեմ առա, կիսատ թողեցի, ընկա մտքերի մեջ... Տեսել եք երազներում հեչ, որ քաղցր բամբակը տանում եք բերան, իսկ այն իսկական է` բժշկական...  Տեսնես ինչ է նշանակում Բուրդը բերանը տալ-ը՞՞՞/

թարգմանություն, Կորցրել եմ

Previous post Next post
Up