բաց բազար

Jan 12, 2012 20:19

Նոր տարվա համար միս էի գնում: Այդ մսավաճառը վաղուց կա, միշտ թարմ միս ունի, իր հաճախորդները, շատ շուտ սպառվող ապրանք, անգիր արած ճաշակներ...
- Թանկ է բայց,-ասում է մի կին:
- Գնա ուրիշ տեղեր նայի, էլի կգաս,-սկզբում ինձ թվում է, որ չարախնդալով ասաց:
Ես տեղիցս չեմ շարժվում, որովհետև արդեն մյուս տեղերը նայել եմ: 
Էս կինն էլ, պարզվում է:
-Քուր ջան,- արդեն տիրաբար միտեսակ բացատրում է մսագործը,- ես գիտեմ ինչ եմ ասում:
Քուրջանի գնալուց հետո որոշում է ինձ լուսավորել.
-Լրիվ ավելորդ բան է էս «նորտարին». մարդիկ նույնիսկ պարտքեր են անում, որ ինչ անեն՞՞՞ ՈՒՏԵՆ: /փռթկում ենք երկուսով/ Գնացել էի Սիթի. Մսերը նայելու... ... ...  էդ որ Լֆիկը պարտքով փող է բաժանում ու իր ապրանքն է սաղացնում, է՞՞՞    Առնում են: Առնում են Լֆիկի հին ապրանքը` պարտքով. Որ հետո, մարտին, Լֆիկին մի բան էլ ավել տան...

Նայում ենք իրար ու այս անգամ չենք խնդում: 
ՈՐ ՈՒՏԵՆ: 
Կամ` Լֆիկի հինը: 
Խնդալու չի:

Եսիմ:
Նույնիսկ մատաղն ենք սխալ անում: 
Պիտի բաժանել չունևորներին:

Բան հիշեցի: vahemart-ի հետ որ գնացել էիք Էջմիածին, նկարելու, /ի դեպ` ՎահեՄարտը հուշարձանների ցուցակը տպած հետը ման է տալիս, ինչը նկարում է, մոտը նշում է.../, է՞՞՞ Սարկավագները նոր դուրս էին եկել ճաշարանից: Ներսում մարդ չկար: Դե, եկեղեցիների խցերը նայելիս  թվում է, թե հոգևորականները հիմա էլ են ճգնում մութ ու ցուրտ այրերում, ցամաք հաց ու ջրով սնվում... Մոտեցա լուսամուտին: Ճաշարանի ներսը լուսավոր էր ու երևի տաք: Սպասքը` միանման էր, սիրուն: Սնունդը`... մաքուր կերած: Ավելացրած կամ փչացրած ուտելիք չկար: Մի քանի կտոր հաց միայն /սա չէի ուզում գրել, հետո ավելացրեցի/: 
 

«Կընկնեք մուրալու հափրած որկորով...»:
Քիչ է: 
Շատ է:
Ինչքանը՞՞՞
Հ.Գ.- Էս տարի ես էլ սնունդ փչացրեցի...

լուսանկար, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, Երևան, Ամառային-կինոՄոսկվա, 3 շիշ ձեթ

Previous post Next post
Up