Վարչատտիպ

Jan 10, 2012 18:46


"Проявление  уважения это одна из фундаментальных  человеческих ценностей и фактор свидетельствующий о личном развитии, не забывайте об этом, по вашим словам судят прежде всего о Вас, а не о том кого вы осуждаете.։"։
Հեղինակ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան։

Անուղղելի տեսաբան ու իլյուզոր։ 
Հիշեցնում է անեկդոտը` Չուկչի նե չիտածել', չուկչի պիսածել'
Հիշեցնելը մեղմ է ասած։

Որոշել եմ իմ կյանքի մի քանի օրը նվիրել Տիգրան Սարգսյանին. ես կմեջբերեմ իրեն /միջին իմաստով/, թե երբ ու ինչու /ըհըըը Ճ/ է հակասում վարչապետը Տիգրան Սարգսյանին ու հակառակը։

Հա, ու վերջապես սրան էլ կանդրադառնամ.

Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն. Տիգրան Սարգսյան, տնտեսագիտական գիտ.թեկնածու

Մեջբերում. «Շարունակելով մտորումների այս շղթան, գալիս ես եզրահանգման, որ իրականում Հայաստանի Հանրապետության 15-ամյա գոյության ընթացքում ձեւավորված կառավարչական համակարգի եւ հայ հանրության կարիքների ու պահանջների միջեւ հակասություն գոյություն չունի։ Բացակայում է այն հասարարական խավը (կամ այն չի հասել այնպիսի վճռորոշ կետի), որը Հայաստանի զարգացման նոր գոյաբանության ձեւավորման հիմք կհանդիսանար։ Հանրության մեջ գերակա են հարմարվողականության տրամադրությունները, որոնք մասամբ բխում են օբյեկտիվ պատճառներից՝ պայմանավորված բնակչության աղքատության բարձր աստիճանով եւ կրթության ցածր մակարդակով։ Քաղաքականությունում դիտվում է գաղափարախոսությունների ու ծրագրային մոտեցումների լիակատար բացակայություն, իսկ տնտեսությունում` առեւտրի բուռն զարգացում, ինչը իբրեւ բազային գործընթաց բնորոշ է անգամ ոչ թե ինդուստրիալ, այլ մինչինդուստրիալ հասարակությանը։ Այսինքն, անկախ պետությունը մեր էությունը չէ, մեր հանրության էությունը չէ։
Ի՞նչ է պետք անել, որպեսզի Մյունհաուզենի պես կարողանանք մենք ինքներս մեզ հանել ճահճից։ Ակնհայտ է՝ հարկավոր է հեղափոխություն գիտակցության մեջ»։

Պաշտպանեք Ձեզ ինքներդ ձեզնից, պարոն վարչապետ։ Ընտրությունները մոտենում են։
Հիմա ինչ կասեք հանրության մասին՞՞՞ Էլի հարմարվող է՞՞՞ Թե ԸՆՏՐԵԼՈՒ Է՞՞՞
Հեղափոխել եք՞՞՞ Հեղափոխվել ենք՞՞՞
Ընտրվելու եք՞՞՞
Թե անցնելու եք՞՞՞
Ինչ մտքեր ունեք հիմա՞՞՞
Ես ձեզ լսում եմ։
Կլսեմ։
Եթե անկեղծ` Դուք չունեք ազդեցություն. Ձեր ասած խոսքը միայն հնչում է, չի համոզում։
Ու չի համոզի. Այն անբովանդակ է, սին, մտացածին...
Ոչ` մտածածին։ 
Բայց ձեզնով ընտրությունները հետաքրքիր կդառնան։
Ես ձեզ հայտարարում եմ ընտրությունների լակմուս։

Ձեր խոսքը կորոշի, թե Դուք հարգում եք՞՞՞ ժողովրդին  /տեղին բառ է, համոզված եմ/։
Չէ՞՞ Ձեր ասածն է`  "Проявление  уважения это одна из фундаментальных  человеческих ценностей и фактор свидетельствующий о личном развитии, ... ի` դալեե... 

ծառատունկ-շուրջպար, ահաբեկիչների հետ չեն բանակցում, եսիմ, pr, շառից-փորձանքից հեռու, մեթոդաբանություն, օտարալեզու, 3 շիշ ձեթ, postfactum, էլիտարներ և գավառացիներ, քարկտիկ, բացօթյա, «շպարգալկա», play-off, ընտրությունները մոտենում են, միջոցառում, պաչել-մաչել` չկա, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up