Քորդավորների պարը կամ անթափանց հասարակություն

Dec 18, 2011 00:29


Որտեղից սկսեմ՞՞՞ 
Ընտրությունները մոտենում են:
tagիս մասին չեմ: 
Ընդհանրապես:

Գնացել եք զանգով ինչ-որ տեղ՞՞՞ /Ոնց որ շատ կեսից սկսեցի/:
Երբ քեզ համար զանգում են, զանգվողն ասում է` հարց չկա, ու դու գնում ես, բայց վրադ է թափվում մի ամբողջ իներտ մունաթ:
Չարությունը երևի, որ ինքը զանգովի է: Կամ զանգողին այնպես  ուժգին չի սիրում, որքան որ քծնում է: Կամ Չէ-ն չի կարողացել ասել ու հիմա հասկանում է, որ դրա պատճառով դու, իրենից ոչ լավը, եկել ես… զանգով:
Եղել է՞՞՞
Ու որ հետո որոշում էլ ես պատմել, ու եթե կարողանում էլ ես պատմել -նկարագրել տեսածդ մունաթը զանգողին, …մեկ է` նա չի հավատում: 
Չի պատկերացնի: 
Սովոր չի: 
Հասու չի եղել նրան նույն վերաբերմունքի «բախտը»:
Չի տեսել ինքն ուղղակի անհիմն ու ինքնագոհությունը կշտացնող արհամարհանքը:
Ինքնագոհությունը կշտացնող արհամարհանքը:

Ընդհանրապես` մարդիկ կան, որ վատ հիշողություն ու տեսողություն ունեն: Չեն ուզում տեսնել ինչ կա ներքևում, ու չեն էլ հիշում, թե ինչպես էր, երբ ներքևում էին: Եթե նույնիսկ հիշում են, ապա, որ պատմեն, որ այն, ինչ ունեն ու ինչի հասել են իրենք այսօր ու այստեղ, վաստակած է և իրենց սպիտակ զոլն է: Չեն ուզում տեսնել կյանքը հատակում, որտև փափուկ սիրտ ունեն, չեն դիմանա... Ու վճռական կամք ունեն` ճիշտ-արդար-կարևոր լինելու:

Սա ուրիշ թեմա մի քիչ, սրան հետո կանդրադառնամ երևի, երբ վերընթերցեմ Տիգրան Սարգսյանի մի քանի տարի առաջվա մտքերը փոփոխությունների մասին, որոնք անվանել էր` հեղափոխություն:

Հիմա կուզեի խոսել Ոչ վերևինների մասին: 
Այլ նրանց, ովքեր են այդ վերևինների ու ամենաներքևի միջև: 
Դու որտեղ ես՞՞՞
Ես մեջտեղում եմ… ոնց որ: 
Մեջտեղը հաստ է: 
Դոնդողի նման չէ այն. Բյուրեղացող կամ որպես ապակու արագ սառող հալվածքի էլ չէ...  Ճահճի:
Քորդավորներ:
Մեկուսիչ` ներքևինների ու վերևիների միջև. գորշ գորգ, որի վրա քայլում են վերևներից, թողնելով դրանց ժպտացող նախշերի վրա ոտնամանների փոշին, որն էլ հավաքվում է  ցած... գորգի տակ, ցած... ցած...
Խեղդող փոշին` ցաած:

Ով է տեսնում, թե ինչ է կատարվում ներքևում՞՞՞
Ով է զգում՞՞՞ 
Ցնցումը, տնքոցը, ցավը, հուսահատությունը, մի կյանք ապրելու ներքևի իրավունքն էլ...
Ով է դա զգալով փորձում վեր հանել՞՞՞
Ով է հաղորդիչ՞՞՞

Գորշ մեջտեղը  անմեղսունակ է դարձնում վերևիններին իր հարմարվողականությամբ, անհաղորդ իր հորիզոնական -կենցաղային - ամենօրյա վազքով:
Ուղղակի` ապրելով:
Ուղղակի, մի կերպ ապրելով:
Մի քիչ ապրենք. Այսպես բոլորն են մտածում. Ներքև, վերև, մեջտեղ:
Քորդավորների պարը:
Ով իրավունք չունի ապրել ավելի լավ, քան երեկ էր ապրել ու չի գողացել, չի խաբել, չի … Ասենք ընդամենը լուռ ապրում է:
Լուռ:
Այդ լռության վրա այն քայլերի ձայն է խլանում ու` փոշին…ցաաած:
Հոգնել եմ միտեսակ:

Չէէէէ, շատ էլ սուսած մի պատկերացրեք այդ գորգը: Նա էլ խաղերն ունի, իր դրայվը, իր բեմը… Թումանյան հիշեցի…

Ով կա, որ բան է փորձում ասել՞՞՞
Դու ասող ես՞՞՞
Իսկական ասողը դառնում է եկեղեցու զանգի պես. Դողդղացնում, ցնցում ճահիճը, թունել բացում հանկարծ:
Լավ բան է. Զանգ դառնաս, ճամփա բացես, մարդ տեսնես-ցույց տաս…

Մեկուսիչները ձախ, հաղորդիչները` աջ...

Մի բան էլ կա բայց. Ասողն էլ միայն գրելու ճահիճը խրվելու վտանգի առաջ է:
Գրում ես, գիտես թե գործ ես արել, էլի:
Ու խիղճդ հանգստացնում ես:

Ընտրությունները չեն մոտենում, ընտրություններ են

քարկտիկ, ծառատունկ-շուրջպար, զ-ով tag չունեի..., Կորցրել եմ, զեկուցել իբրև վիրավորանք (c), ընտրությունները մոտենում են

Previous post Next post
Up