7+ 8. Երեխաների համար

Dec 04, 2011 19:00


Թե ինչպես սովորեցնել երեխաներին «տեսնել» թիվը, պատմել եմ. Հիշում եք՞՞՞

Եկեք հիմա ասեմ, թե ինչպես սովորեցնել 7+ 8.. Անցումային գումարում: Անցումային` որ տասից փոքր թվեր գումարեն ու գումարն անցնի տասը /ստացվի տասից մեծ թիվ/:

Անցումային` որ տասից փոքր թվեր գումարեն ու գումարն անցնի տասը /ստացվի տասից մեծ թիվ/:

ա. Նախ պետք է երեխան սահուն իմանա, թե մինչև տասը թվերերից (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9) յուրաքանչյուրին ինչքան է պակասում, որ հասնի 10---ին: Այլ կերպ` իմանա տասի կազմությունը`
1ու 9
2 ու 8
3 ու 7
4 ու 6
5 ու 5:
Հետո կարելի է հարցը վերաձևակերպել` 2-ին ինչքան է պակասում, որ տաս դառնա՞՞՞
Ինչքան սահուն ու առանց մտածել գիտի տասի կազմությունը, այնքան հեշտ ու արագ կանի այս քայլը: Ուրեմն` երկու խնդիր միանգամից մի առաջադրեք. Նախ` տասի կազմությունը` «ջրի պես», հետո` որ թվին ինչքան է պակասում մինչև տաս:

բ. ինչ կազմություն ունեն մեկից տաս թվերը՞՞՞
Ասենք 7-ը`
3 ու 4
2 ու 5
1 ու  6 ...
Ըհը:

գ. Եթե երեխան լավ գիտի տաս թվի կազմոթյունը, ինքն առանց առանձնապես լարվելու կհասկանա, թե` ցանկացած երկու, տասից փոքր թիվ գումարելիս տաս, տասից քիչ, թե տասից շատ կստացվի:
Սա էլ մի թեթև վարժեք ՃՃ

Ըհը:
դ. Հիմա հարցրել եք` 7+ 8 --ը` տաս՞՞՞ քիչ՞՞՞ թե` շատ՞՞՞
Կասի` շատ:
Կասի, որովհետև արդեն ապահովել եք նախոսրդ քայլերի իմացությունը:

Եթե շատ, ապա... այստեղ կարելի է հեքիաթի պես բան հնարել. Ասենք` տասը կախարդական սահմանն է ու կախարդը /թե եսիմ ով, ֆեյսբուքը/,  սահմանի վրա կանգնել է, մինչև տասը չլրացնես, չի թողնում անցնել սահմանը: Իսկ ով անցավ սահմանը, դառնում է ՏԱՍՆԸ...ինչ-որ քանի, նայած ով, ում հետ է սահման անցնում:

Հիմա 7 ու  8-ը ՄԻԱՍԻՆ անցնելու են սահմանը:    Ի դեպ` + / գումարման մի նշանակությունը միասինն է /միացնելը/:

առաջինը /որի անունը տալիս ես առաջինը, ինքն էլ առաջինն է հասնում սահմանին/ սահմանին հասել է 7- ը:
7-ին ինչքան է պակասում մինչև տաս՞՞՞

3
Պիտի վերցնենք այդ 3-ը 8-ից:
Ուրեմն խեղճ  8-ը շուտ կդառնա այդ  3-ն ու...  ութը` երեք ու ինչ էր՞՞՞ երեք ու հինգ`  5:
Ըհը:
Հինգ՞՞՞
ՏԱՍՆըըըըՀԻՆԳ:

Այս հարցադրումը` երեք ու ինչ՞՞՞  ՀԻՆԳ՞՞՞. ուրեմն` ՏԱՍՆըՀԻՆԳ  - շատ արեք:

եսիմինչ ու չորս՞՞ ուրեմն` ՏԱՍՆըՉՈՐՍ:

Եթե երեխան վերլուծական ... ՃՃՃ... համբերություն ունի, լավ կլինի կարողանա նաև գրել այս հեքիաթը թվերով ու նշաններով:

7+ 8 = 7 + (3 + 5) = (7+ 3) + 5 =10 + 5 =15
                     8

Ես թերևս կպնդեի /ու պնդել եմ/ որ նման վերլուծություն երեխան գրել սովորի. միևնույն է` մի երկու-երեք օր ու սա էլ իրեն պետք չի գա,  անցումային գումարման պրոցեսը կդառնա ավտոմատ: Բայց փոխարենը կհետևի ու կհասկանա, թե ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ:

Մտածել սովորելը` սովորելու ամենամեծ ձեռքբերումներից է: Ես մտածել իմանալը ավելի եմ գնահատում, քան, հաճախ` ուղղակի իմանալը:

Եթե երեխան ծանոթ չէ ( )- երին, որ, ի դեպ, լավ կլինի որպես ձեռքի ափեր նկարագրել` համ պատկերավոր նկարագիր է, համ` կիրառական` ըստ նշանակության, ապա ուղղակի կարող է իրարից հեռու ու մոտ գրել թվերը, որ լավ պատկերացնի.

7+ 8 = 7 +             3 + 5  =   7+ 3 +               5 =  10 + 5 =15
                                8

Ես թերևս չէի խորհուրդ տա, որ ասեք` յոթին ինչքան է պակասում՞՞՞ երեք՞՞/ դե դա հանի ութից, ինչքան կմնա տակը... հանի-ն պետք չէ խառնել գումարման մտորումներին Ճ/

Նախ որովհետև գումարում բացատրելուց հանման գործողությունը մեջը խցկելը բարդացնում է ընկալումն ու մտապահումը քայլերի, հետո` ինչքան լավ իմանա` որ թիվն ինչ կազմություն ունի /միայն` մինչև տասը/, այնքան ավտոմատ գործողությունը ավելի հեշտ ու անծախս կանի:

Ու հիշեք` թվերի կազմությունը, բազմապատկման աղյուսակն ու անվանական թվերի կապը` սրանք այն երեք բաներն են, որ արժե անգիր անել:

Կարծեմ` միայն այս երեքն են, որ անգիրի կարիք ունեն:

Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն, Կրթական

Previous post Next post
Up