Չափանիշ առ հասարակական շողուլ

Oct 27, 2011 19:03


Բաղրամյանի վրա։
Ինչ շենք են ներկել՞՞՞

Քաղաքապետի հրաժարական-բան չգիտեի, իջնում եմ աջ նայելով, մեկ էլ` ու` տուֆի արանքներում` ներկած։
Վեր թռա։
Վախեցած շարունակեցի նայելով իջնել. Ոնց որ Ճարտարապետների տունը, մյուսը, յա` Գրողների տունը դեռ չեն ներկել։

Էլի ուշադիր նայեցի էդ շենքերին։
Գիտեք, քիչ բաներ են` փոքր պաշտգամբ, սյուն, զարդանաշխ, գիծ, փոս...  քար, քարի տաք գույն, ինչ-որ դետալներ... ու ախր` նայում ես, հա էլի` ինքն է։ Ճիշտ է` Իմն է։

Գրողների տունը միշտ էնքան էլ դուրս չի եկել, չգիտեմ ինչու, բայց այսօր մտածեցի` հաա, էս վառ գազարագույնին.կսազեր, որ խոսքի հեղափոխություն այստեղից դուրս գար։ Չկա։

Ինչ եմ ուզում ասել. Մարդկանց պիտի պաշտոններից զատել մտովի։

Որ ժամանակին հարցնում էի` Վարչապետը անձ է թե ինստիտուտ, որի բլոգն է բացվել, ճիշտ էի անում։
Հիմա` քաղաքապետը։

Էդ երևի ես տղամարդու խելքն եմ գնահատում, խոսքը, դրա համար փսլնքոտ` ախխխխ ինչ սիմպոոո է էս ինչ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԸ, չեմ հասկանում։
Պաշտոնավարի երեսին փլավ չեն ուտում.
Պաշտոնը տալիս են... ԵՆՔ, հասարակական պահանջն էլ հետը, որ մարդը կարողանա աշխատել, գլուխն ու շողուլը չկորցնի աթոռի վրա։

Ի վերջո` մենք չենք ընտրել քաղաքապետ, մենք էլ չենք հանողը։
Ով կախել է մազից, ինքը կարող է կտրել մազը (c)

Մեղք են ՊԱՇՏՈՆԱՎԱՐՆԵՐԸ, հսրկական պլանկան պետք չի իջեցնել։
Մեզ են նայում։
Ամոթ է։
ՊԱՇՏՈՆԱՎԱՐՆԵՐ, ես ձեզ հետ եմ. Կասեմ ինչը ինչոց է, արխային. չեք մոլորվի... հայելու առաջ։

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, քարկտիկ, ծառատունկ-շուրջպար, ահաբեկիչների հետ չեն բանակցում, չափանիշ, տեխնիկա, առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, այլուրեքության իրավունք, պաչել-մաչել` չկա, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up