զվարպետս Գալձագ յիշեցեք

Oct 12, 2011 15:35

Ես շատ անհանգիստ եմ։ Շաատ...

Քաղաքապետը` իր դրայվով, մշնախը` իր մտավոր անգալարությամբ ու անլեզու կենդանությամբ, Նարեկ Սարգսյանը` իր քանդելու ու փոխարենը ... Նարեկի սարքածները` ոնց որ գերեզմանաքարեր։ Անեծքի պես բան են դրանք։

Թրքերը սպասում են պապերիս ու ցեղասպանության պահանջը մաքրենք հիշողություններիցս, նարեկները` հրաժարվենք հայրերիցս ու ժառանգությունից` որդիներիս։

«հայկական ճարտարապետությունը առանց քանդակի է» ...  սա լսելուց հետո ես վախենում եմ խաչքարերի համար։ Լուրջ։

Հ.Գ.-Ու հետաքրքիր է` էս քաղաքապետ Կարեն Կարապետյանի մասին ով է լեգենդը տարածել, թե` սիմպոյաբաաաայց  ընտրել են, որ փողեր ներս բերի... Չկա տենց բան։  Հայաստան փողոցային պոռնիկի համար հատուկ եկած պարսիկի բերած փողն ավելի մաքուր է։
Թըփթըփալով հանրային գերակա շահ են ճանաչում ու քանդում ինչ կա...
Տո մի ասող լինի` հանրություն էլ չկա... ինչ շահ՞՞՞

Հա։
Հանրության մասով` 
Ուզում էի բան առաջարկել. ու հարցնել`
Ցուցակը մոտս կա պատմամշակութային հուշարձանների. ինչ կարելի է անել՞՞՞ ոնց նշենք այդ շենքերը՞՞՞ միգուցե ցուցանակներ՞՞՞
Ստուգենք` ընդհանրապես կա՞ն, թե՞ չէ... տեղում են, թե տարած են...  
Շրջենք քաղաքով, լուսանկարենք, ցուցանակներ կպցնենք։ 
Գրենք` ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ։

Հը՞՞՞ 
Ինչ կարելի է անել՞՞՞

Սուրբ Ծնունդ, Վանակատու, Ցեղասպանություն, ՏՈՒՆ, Ամառային-կինոՄոսկվա, Տիգրանակերտ, ՓՈՔՐոգի

Previous post Next post
Up