Չէ. Ոնց է՞՞՞ `
Հայաստանը դու ես, ու` այդ մեկ մարդը ես եմ։
Չեմ կարծում դիրքորոշումներս մութ մնացած լինեն առ այժմ, ու այն դեպքում, որ բոյս նույնիսկ էս բլոգում հայտնի է։
Քանի օր է, մտածում եմ` ինչ եմ ուզում ես՞՞՞
Թե ումերին չեմ ուզում, պարզ է։
Բայց ասել ընդամենը` մարդկանց գործերին կամ հիմա նայեք, կամ հիշեք, հետո նոր միայն` խոսքերին կամ ինչ... Քիչ է։
Ինչ եմ ուզում իրականում՞՞՞
Հեշտ է լինելը կամ ու կամ։
Որովհետև գոնե մի մինուս քիչ ունես էդ դեպքում։
Որովհետև եթե որևէ կամ-ում ես, քոնն ունես։
....Երբ ծեծեցին
Նարեկին /ազգանունը չեմ հիշում/, երևի 17-18 տարեկան էր, հա՞՞՞ Ինչ որ բան էր, լտպ-ի օգտին էր անում, թե ինչ, թե իր սկզբունքի... Դրեցին, ծեծեցին։Ինչքան էլ լպտ չեմ ընդունում, չեմ սիրում... Բայց էդ կապ չունի էդ ծեծելու հետ։
Ինչու ես ծեծում՞՞՞ Շատ ունես 17 տարեկան, որ սկզբունք ունի կամ ընդդիմանալու ողնաշար՞՞՞ Ինչքան էլ սկզբունքիդ դեմ լինի, ինչու ես ուզում դրանցնմաններին կոտրել՞՞՞
Այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունը լրացնում են իրար։
Փակ շրջան։
Կախարդական։
Երրորդ ուժ չի ձևավորվում։ Եթե հնարավոր լիներ էս շրջապտույտի միջից դուրս գցել մի ընդդիմություն, որ ձևավորեր իր բևեռը...
Բայց գիտեք ինչ ընդդիմություն՞՞՞ Ոչ ասֆալտային։
Ոչ այնպիսին, որ գա ընտրությունների ժամանակն ու ասի` ես եմ լինելու իշխանություն։
Ինձ պետք է, որ ինքը... եղած կամ լինելիք, մեկ է որ իշխանությանը, պահի բռի մեջ ու անընդհատ պահանջի աշխատել։
Ստիպի, որ էս անտեր համակարգը աշխատի, վերջապես պտտվի։
Ինձ ողնաշար է պետք։
Ինձ անընդհատ պահանջն է պետք։
Ինձ անընդհատ պետքի բարձրաձայնում է պետք։
Ինձ չհոգնողներ են պետք։
Ես էս ընդդիմությանն էլ, իշխանությանն էլ... ընդդիմադիր եմ։
Ոնց մտածում եմ` իմ երազած ընդդիմությունը հասարակությունն է։
Ինձ հասարակություն է պետք։
Հասուն։
Հասունացող։
Որ ծափ չտա գորշությանը, ով էլ լինի էդ գորշը։
Որ մի բուռ իշխանավորներին էլ, իր համեմատ ընդդիմությանն էլ հեշտ չլինի ուրեմն առաջ մղել գորշությանը, անտաղանդին, ստահակին, միջակությանը։ Վախեցածին։ Անողնաշարին, որ համ նրան է հա ասում, համ իր հա-ի հակառակն է ասում...
Որ չաճի էս գորշ ու իներտ զանգվածը, որ ծնում է ինքն իրեն ու կշտանում իրենով։
Որովհետև իրենցով էլ հետո սնվում է իշխանական գորշ լկտին. վարչապետ, նախարար, քաղաքապետ, գլխավոր ճարտարապետ... Շատանում են։
Ու ինչքան էլ ծայրահեղական լինեմ գնահատականներում, դրա, ու առայժմ գուցե նաև միայն դրա համար ինձ ընդունելի է էն մարդը, ով իր, կամ քո, կամ իմ պետքի համար բան է անում. Էն մարդը, ով կիսում է իմ արժեքները։
Ուր էլ լինի հիմա նա։